Thursday, August 9, 2012

Ռուսաստանի ջավախահայության հայտարարությունը. Շառլ Ազնավուրը չպետք է համերգ տա Ախլցխայում

Panorama.am. 8-8-2012- Ռուսաստանի ջավախահայությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես
ասվում է. «2011թ. սկսվել և արդեն ավարտին են մոտենում Ախլցխայի «Ռաբատ» բերդի վերականգնողական աշխատանքները: Ըստ ոչ հավաստի վրացական աղբյուրների` ֆինանսավորումը կատարվել է կենտրոնական և մասամբ տեղի բյուջեով, չնայած ինչպես պնդում է տեղի բնակչությունը, վերականգնողական աշխատանքները կատարվել են թուրքական փողերով: Ախլցխայի բերդի տարածքը մոտ 7 հեկտար է կազմում: Այդ տարածքում տեղակայված են հուշարձաններ, այդ թվում նաև մզկիթ, որոնք կառուցվել են 1752թ. թուրք Ահմեդ-փաշիի կառավարման ընթացքում: Վերականգնողական աշխատանքներին զուգահեռ մզկիթի կողքին կառուցվում են «Стены паши» և «Купальни паши»-ն. Ինչպես բազմիցս հայտնել են վրացական ԶԼՄ-րը, թուրք-վրացական բանակցությունների ժամանակ թուրքական կողմը պահանջ է ներկայացրել, Բաթումիում «Ազիզիե» մզկիթի կառուցման աշխատանքներին զուգահեռ, վերականգնողական աշխատանքներ տանել նաև Ախլցխայի մզկիթ «Ահմեդիե»-ում: Ըստ երկկողմ փոխհամաձայնության այդ մզկիթին պատմական հուշարձանի կոչում կտրվի, սակայն չի բացառվում, որ նա իր ֆունկցիոնալ նշանակությունը կստանա և հետագայում կդառնա գործող: Դրա հետ մեկտեղ, վերջերս վրացական ԶԼՄ-րը լուրեր էին տարածել, որ կառույցի բացման առիթով համաշխարհային շանսոնյե Շառլ Ազնավուրը ցանկություն է հայտնել գալ Ախլցխա և ելույթ ունենալ երաժիշտների մեծ խմբով: Հռետորական հարց է ծագում, իսկ որքանով է տեղին ներգաղթածների հետնորդին, որոնք փախել և փրկվել էին թուրքական յաթաղանից, որդուն, ում հայրը` Միքաել Ազնավուրը, 1917թ. լինելով Ախլցխայի ինքնապաշտպանության ակտիվ մասնակիցներից մեկը` քաղաքապետ Զորի Զորյանի հրամանատարությամբ պայքարել է թուրքական զորքերի դեմ, հանդես գալ կրկին վերականգնված թուրքական մատուռու՞մ: Մենք դիմում ենք մեր շատ հարգելի Ախլցխայի քաղաքացի Շառլ Ազնավուրին` խնդրելով վերանայել տվյալ որոշումը: Իսկ անհրաժեշտության կամ նախնիների հայրենիքում ելույթ ունենալու մեծ ցանկության դեպքում, մենք համոզված ենք, որ փոխարենը ոչնչով չէր զիջի հայկական «Սուրբ Նշան» եկեղեցին, որն ավելի լավ կընդունվի Սամցխե-Ջավախքի հայկական բնակչության կողմից»:

No comments: