ինշաաթ-թիջարեթ» ընկերության հասանելիք 5 մլն մանաթ գումարը (6 մլն դոլար), ինչի համար Թուրքիայում դատի են տվել Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին: «Ենի Մուսավաթը» հայտնում է, որ թուրքական ընկերությունն արդեն երկար ժամանակ չի կարողանում ստանալ իր հասանելիքը, թոխանցում է Panorama.am-ը: «Յափըլար ինշաաթ-թիջարեթ» թուրքական ընկերությունը Բաքվում Ազադլըգ և Զիյա Բունյաթով պողոտաների հատման տեղում թունել է կառուցել, սակայն այդ աշխատանքի պատվիրատու Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը չի վճարել պայմանագրով նախատեսված գումարը: Հասանելիքը ստանալու համար ընկերության բոլոր ջանքերն անհաջողությամբ են պսակվել: Չի օգնել նաև այն, որ հարցին անձամբ միջամտել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Ընկերությունը Թուրքիայում դատի է տվել Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը` հիմնավորելով դա նրանով, որ «Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը «Յափըլար ինշաաթ-թիջարեթ» ընկերությունից 5 մլն մանաթ «քցել է»: 
Saturday, August 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


  Tehran Time
  Yerevan Time

No comments:
Post a Comment