Wednesday, August 29, 2012

Ալիևը Իրանի փոխարեն նախընտրել է այցելել Մինսկ

1in.am. 29-8-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մինսկ, որը սկսվել էր երեկ, անակնկալ չէր ադրբեջանցիների համար, քանի որ Բաքվում արդեն սովոր են, որ նախագահի արտերկրյա ուղևորությունները չեն լուսաբանվում: Սակայն այս մեկը մեծ հետաքրքրություն է առաջացրել այն առումով, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Բելառուսի նախագահները չեն մասնակցում Չմիավորման շարժմանը: Ադրբեջանցի որոշ վերլուծաբանների կարծիքով` այս չհայտարարված այցը ուղղված է մեղմելու Իրանի վիրավորանքը առ այն, որ երկու երկրների ղեկավարներն էլ հրաժարվել են մասնակցել համագումարին: Ալիևը նույնիսկ Թեհրան է ուղարկել ոչ թե ԱԳՆ ղեկավարին, այլ հատուկ հանձնարարականներով դեսպան Յաշեր Ալիևին: Միաժամանակ, Բելառուսի նախագահի և Ահմադինեժադի հարաբերությունները շատ ջերմ են, և Իրանի նախագահը անձամբ է հրավիրել Լուկաշենկոյին Թեհրան, սակայն բելառուսական պատվիրակությունը ղեկավարում է ԱԳՆ ղեկավարը, չնայած Լուկաշենկոն վերջին վայրկյանին կարող է փոխել իրավիճակը: Երեկ կայացել է Լուկաշենկոյի և Ալիևի հանդիպումը, որի ժամանակ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել գործընկերոջը դժվարին պահին հատկացված օգնության համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանը նավ էր տրամադրում Բելառուսին այն ժամանակ, երբ Ռուսաստանը այդ երկրի համար բարձր գին էր հաստատել, բացի այդ` Ադրբեջանը 300 մլն դոլարի վարկ էր տրամադրել Բելառուսին: Այս ամենը տեղի է ունեցել անցած տարի` տնտեսական ճգնաժամի տարիներին: Մինսկը նաև հետաքրքրված է ադրբեջանական ներդրումներով: Քաղաքական մեկուսացումը կրճատել է հավանական ներդրողների շրջանակը, իսկ դա նշանակում է, որ ԱՊՀ երկրների հետ համագործակցությունը ավելի մեծ նշանակություն է ստանում Բելառուսի համար:

No comments: