Wednesday, August 8, 2012

Իրաքը վերանայում է Թուրքիայի հետ հարաբերությունները

News.am. 8-8-2012- Օգոստոսի 7-ին կայացած Իրաքի Նախարարների խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ, այս մասին հայտնել է երկրի կառավարության ներկայացուցիչ Ալի Դաբաղը, հայտնում է CNN Turk-ը: Այս որոշումը կայացվել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` իրաքյան Քիրքուք նահանգ կատարած այցից հետո, ինչը մեծ դժգոհություններ է առաջացրել իրաքյան կառավարությունում: Նիստի ժամանակ որոշում է կայացվել ուսումնասիրել Դավութօղլուի այցի ազդեցությունը իրաքյան իրավիճակի վրա եւ մանրամասն հաշվետվություն ներկայացնել նախարարների գրասենյակ: Այս նպատակով փոխվարչապետ Հուսեյն Շահրիստանիի գլխավորությամբ ստեղծվել է հատուկ խումբ: Իրաքյան կառավարության հետ չմաձայնվեցված Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Կիրկուր նահանգ կատարած այցը զայրույթի ալիք է բարձրացրել պաշտոնական Բաղդադում, որը բողոքի նոտա է հղել Անկարային: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիան քաղաքացիական անձանց համար փակել է Իրաքի հետ սահմանը` քուրդ ապստամբների ակտիվացման պատճառով:

No comments: