օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այդ նպատակով հատկացվել է մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 հազար տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6 հազար սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ եւ բացովի 100 մահճակալ։ Այսօր, ժամը 19.00-ին ՀՀ կողմից մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաները Երեւանի Շիրակի 2-րդ նրբանցք 6 (Չարբախ) հասցեում գտնվող ՀՀ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի մոտից կուղեւորվեն Իրան։ Տեղեկանք 2011 թ. ՀՀ կառավարության կողմից, որպես մարդասիրական օգնություն, Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին է ուղարկվել 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ եւ 7000-ից ավելի անկողնային պարագաներ): 2011 թ. ապրիլին ՀՀ կառավարությունը 500 հազար դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից տուժած Ճապոնիային: 2010 թ. 28 հայ հրշեջ-փրկարար եւ 4 միավոր տեխնիկա 15 օր շարունակ մասնակցել են ՌԴ տարածքում բռնկված անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: 2005 թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 200 հազար ամերիկյան դոլարի օգնություն է տրամադրել ԱՄՆ-ում Կատրինա փոթորկից տուժած մարդկանց: 2004 թ. ՀՀ կառավարությունը 25 մլն դրամի մարդասիրական օգնություն է տրամադրել (բուժամիջոցներ, տաք ծածկոցներ, շարժական գեներատորներ) դեկտեմբերին Շրի Լանկայում տեղի ունեցած տարերային աղետից տուժած բնակչությանը: 2003 թ. Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած 6.3 մագնիտուդով երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների 37-հոգանոց խումբ, 1 տոննա դեղորայք եւ խմելու ջուր է ուղարկել Իրան: 2001 թ. հայ փրկարարները մասնակցել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին: 1999 թ. օգոստոսին Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց:
Saturday, August 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment