Thursday, August 16, 2012

Բաքուն ևս մեկ գազային ուղի է կառուցում դեպի Եվրոպա

TAP-ի կառուցման կոնսորցիումը և «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի շահագործման
գործընկերները ստորագրել են համաձայնագիր` դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ: Ըստ համաձայնագրի` տրամադրված փողերը կուղղվեն ծրագրի շրջանակներում բազմաթիվ աշխատանքների իրականացմանը, որոնք նախատեսվում են կատարել մինչև «Շահ Դենիզից» բնական գազի փոխադրման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը: Գազի փոխադրումը պետք է սկսվի արդեն 2013թ-ին: Դրա հետ մեկտեղ կոնսորցիումը համաձայնել է զիջել TAP-ի բաժնետոմսերի մինչև 50%-ը: ТАР-ի տնօրեն Քեթիլ Թունգլադը նշել է, որ բաժնետերերը` շվեյցարական EGL-ը (42,5%), գերմանական E.ON Ruhrgas-ը (15%) և շվեյցարանորվեգական Statoil-ը (42,5%) ողջունել են այս նախագիծը: «Մեր համագործակցությունը «Շահ Դենիզի» շուրջ սերտ և հեռանկարային է: Մենք նախկինի պես վստահ ենք, որ դրական արդյունք կլինի»,- ասել է Թունգլադը: Մեկնաբանելով այս համաձայնագիրը՝ BP-Azerbaijan ընկերությունը հայտնել է, որ «Շահ Դենիզ» նախագծի հիմնական գործընկերները` ВР-ը, SOCAR-ը և Total-ը ցանկանում են յուրաքանչյուր փոխադրման մեջ բաժին ունենալ Հարավայի Կովկասով անցնող Trans Anadolu և TAP/Nabucco-West գազամուղներից և որոնցով էլ հենց իրականանալու է գազի տեղափոխումը Եվրոպա: TAP-ի ընդհանուր երկարությունը կազմում է 800 կմ: Սկզբնական հզորությունը կկազմի տարեկան 10 մլրդ խորանարդ/մետր` մինչև 20 մլրդ խորանարդ մետր ընդլայնելու հավանականությամբ: Կոնսորցիումի բաժնի ղեկավարի կարծիքով` TAP-ը Հարավային գազային միջանցքի միակ նախագիծն է, որը կարող է զգալի քանակությամբ կասպիական նավթ մատակարարել այնպիսի երկրների, ինչպիսին են Գերմանիան և Շվեյցարիան:

No comments: