Thursday, August 16, 2012

Թուրքիան չի բացառում Ադրբեջանում տնտեսական գոտի ստեղծելու հավանականությունը

Tert.am. 15-8-2012- Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի հետ կիսվել արտադրական գոտիների ստեղծման իր փորձով: Այդ մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այսօր Բաքվում կայացել է Թուրքալեզի երկրների համագործակցության խորհրդի հանդիպումը: Այդ ընթացքում Չաղլայանը Ադրբեջանի պատվիրակությանը հրավիրել է Թուրքիա, որպեսզի ուսումնասիրեն տնտեսության տարբեր, այդ թվում զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Թուրքիայի ունեցած փորձը: Դրանից հետո Չաղլայանի գլխավորած պատվիրակությունը դարձյալ կայցելի Ադրբեջան: «Հաջորդ այցի ընթացքում մենք մտադիր ենք այցելել Սումգայիթի տեխնոլոգիական պարկ: Թուրքիան արտադրության ոլորտի գոտիների ստեղծման մեծ փորձ ունի և պատրաստ է կիսվել Ադրբեջանի հետ»,- ասել է Չաղլայանը: Նրա խոսքերով` բացառված չէ Սումգայիթում թուրքական հատուկ տնտեսական գոտու ստեղծումը, քանի որ գործընկեր երկրներում նման գոտիների ստեղծումը հանդիսանում է թուրքական բիզնեսի` արտերկրում զարգացումն ապահովող քաղաքականության ուղղություններից մեկը:

No comments: