ելույթներ ունենա եւ ասի բաներ, որոնք որեւէ այլ մեկը չի պատրաստվում ասել: Բոլորը շատ լավ հասկանում են, որ նրան թույլ չեն տա ձեռնամուխ լինել լուրջ աշխատանքի, այլ՝ միայն ինչ որ էպատաժի: Խեղկատակներ Մոսկվակում միշտ էլ շատ են եղել: Օրինակ, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը նրա մասին արտահայտվել է որպես «վատ քողարկված սրիկայի»: Դիմա Ռոգոզինը մեկնել է Բաքու, կարծես թե պայմանավորվելու զենքի մատակարարման մասին: Իրականում, նման պայմանագիրը բոլորովին այլ մարդկանց գործն է, իսկ Ռոգոզինին որոշել են Բաքու ուղարկել վերջնական հեռանկարի համար. տվյալ խնդրի լուծման համար այդ գործիչն ամենահարմարն է, քանի որ կարող է իրեն թույլ տալ (կամ նրան թույլ են տվել) ասել ամեն ինչ: Ի դեպ, Ռոգոզինն առաջին անգամը չէ Բաքվում, նա նախկինում էլ է եղել այնտեղ, ընդ որում՝ նույնատիպ նպատակներով: Սակայն, դժվար թե Մոսկվայում Ադրբեջանի հետ կապված որեւէ հեռանկարի վրա հույս ունեն: Ամենաշատը, որ կարող է սպասել Մոսկվան, Ադրբեջանի «ազնիվ խոսքն» է, այսինքն՝ չմասնակցել Ռուսաստանի դեմ քաղաքական ու պաշտպանական նախաձեռնություններին: Որքան էլ ռուսաստանցի գործիչները հայտարարեն Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների մասին, լավ հայտնի է, որ Ադրբեջանի հետախուզական ծառայությունները (ինչպես նաեւ Թուրքիայի ու Վրաստանի) աշխատում են Ռուսաստանի շահերի դեմ, եւ ոչ միայն տեղեկատվություն հավաքելու մասով, այլեւ՝ համապատասխան գործողությունների անցկացման: Այսպես թե այնպես, անկախ տարբեր նպատակներից, Մոսկվան ցանկանում է լրջորեն զգուշացնել Հայաստանին Ադրբեջանին զինելու մասին: Եվրասիական նախագիծը, որն առայժմ չկա, ենթադրում է որոշակի հնարքներ պետություններին ինչ որ միավորման մեջ ներգրավելու համար, որոնք կզրկվեն ինքնիշխանությունից, կամ արտաքին սպառնալիքի, կամ էլ պարտված պատերազմի կամ քաղաքական աղետի արդյունքում: Մոսկվայում համարում են, որ եթե Հայաստանն անվիճելի հաղթանակ տանի Ադրբեջանի դեմ եւ գրավի այլ տարածքներ, միեւնույն է՝ կհայտնվի այնքան բարդ իրավիճակում, որ ստիպված կլինի զոհել ինքնիշխանությունը: Ռուսաստանյան ձեռնարկությունների եւ քաղաքական մենեջերների առջեւ խնդիր է դրված Ադրբեջանին զենքի մատակարարման ոլորտում Ռուսաստանի բաժինը հասցնել 57-ից 90 տոկոսի, որի համար, ինչպես համարում են Կրեմլում, կան արտադրական ու այլ հնարավորություններ: Սեփական «դաշնակցի» արյան վրա փող աշխատելը պետք կլինի ամեն դեպքում: Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը ակնհայտորեն որդեգրել են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու կուրս, ընդ որում՝ ցանկանալով որեւէ առիթ չտալ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունների խզման համար: Ավելի ճիշտ՝ հնարավոր է, ինչ որ այլ ձեւով Ռուսաստանին հանգեցնել այն գիտակցմանը, որ նա առիթ ընտրի «խզման» համար: Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու ուղիների բազմամյա փնտրտուքից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանգել է այն հետեւության, որ «Ռուսաստանի ուղեծրից դուրս գալու տեխնոլոգիան ավելի ծանր խնդիր է, քան ՆԱՏՕ-ին անդամակցելու տեխնոլոգիան»: Երեւում է, պետք է իմանալ եւ հասկանալ որոշ իրողություններ, որպեսզի կասկած չլինի այն բանում, որ ՆԱՏՕ-ն եւ դաշինքի անդամ մի շարք պետություններ մշակել են Հայաստանի հանդեպ որոշակի մտադրություններ: Տվյալ իրավիճակում, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը՝ հնացած տպավորությունների գործիչը, կխաղար նույն խաղը: Ցավոք, նույնիսկ այնքան տեղեկացված քաղաքական ղեկավարությունը, ինչպիսին ռուսականն է, այնքան էլ համարժեք պատկերացում չունի ՆԱՏՕ-ի քաղաքականության «հայկական խնդրի» մասին: Հայաստանի որոշ ռազմական գործիչներին հնարավորություն տրվեց աշխատել թե Ռուսաստանի, թե ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի կորցնեն ապաքաղաքական բնույթի պատրանքները: Ներկայում թիմը չունի որեւէ կասկած: Կասկածները միայն պատերազմը սկսելու ժամանակի վերաբերյալ են: Այդ խնդիրը կա, սակայն դա էլ լուծելի է: Իգոր Մուրադյան
Thursday, August 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment