1in.am. 27-8-2012- Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին կիրակի օրը հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային հանրության պահանջներին համապատասխանող արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավարն այդ հայտարարությունն արել է` Թեհրանում բացելով փորձագիտական հանդիպումները` Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովի շրջանակում: Սալեհիի խոսքով` Իրանը որպես Չմիավորման շարժման անդամ, ինչպես նաև այլ անդամներ հանդես են գալիս խտրականության, զինված հակամարտությունների, լիազորությունների չարաշահման ցանկացած ձևի, գաղութականության և օտարերկրյա տերությունների կողմից տարածքների օկուպացման դեմ: Նրա խոսքով` 6 տասնամյակ անց ՄԱԿ-ը նոր՝ գլոբալ փոփոխություններին համապատասխան քաղաքական բարեփոխումների անհրաժեշտություն է զգում: «Մեր կարծիքով` Գլխավոր ասամբլեան, որպես ՄԱԿ-ի հիմնական և ժողովրդավար մարմին, պետք է ուշադրության տակ առնի միջազգային հանրությունում խաղաղության և անվտանգության հաստատման հիմնական հանձնարարությունները»,- հավելել է Սալեհին: «Չմիավորման շարժման շատ անդամներ կարծում են, որ կառույցի Անվտանգության խորհուրդը ևս բարեփոխումների կարիք ունի՝ ավելի ժողովրդավար դառնալու համար: Բարեփոխումները պետք է համալիր, պարզ և արդյունավետ լինեն»: Չմիավորման շարժումը (1961) միջազգային կազմակերպությունը միավորում է ռազմական դաշինքներին չմասնակցելու սկզբունք ունեցող 120 երկրների: Monday, August 27, 2012
ՄԱԿ-ը արմատական բարեփոխումների կարիք ունի. Իրանի ԱԳ նախարար
1in.am. 27-8-2012- Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին կիրակի օրը հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային հանրության պահանջներին համապատասխանող արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավարն այդ հայտարարությունն արել է` Թեհրանում բացելով փորձագիտական հանդիպումները` Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովի շրջանակում: Սալեհիի խոսքով` Իրանը որպես Չմիավորման շարժման անդամ, ինչպես նաև այլ անդամներ հանդես են գալիս խտրականության, զինված հակամարտությունների, լիազորությունների չարաշահման ցանկացած ձևի, գաղութականության և օտարերկրյա տերությունների կողմից տարածքների օկուպացման դեմ: Նրա խոսքով` 6 տասնամյակ անց ՄԱԿ-ը նոր՝ գլոբալ փոփոխություններին համապատասխան քաղաքական բարեփոխումների անհրաժեշտություն է զգում: «Մեր կարծիքով` Գլխավոր ասամբլեան, որպես ՄԱԿ-ի հիմնական և ժողովրդավար մարմին, պետք է ուշադրության տակ առնի միջազգային հանրությունում խաղաղության և անվտանգության հաստատման հիմնական հանձնարարությունները»,- հավելել է Սալեհին: «Չմիավորման շարժման շատ անդամներ կարծում են, որ կառույցի Անվտանգության խորհուրդը ևս բարեփոխումների կարիք ունի՝ ավելի ժողովրդավար դառնալու համար: Բարեփոխումները պետք է համալիր, պարզ և արդյունավետ լինեն»: Չմիավորման շարժումը (1961) միջազգային կազմակերպությունը միավորում է ռազմական դաշինքներին չմասնակցելու սկզբունք ունեցող 120 երկրների:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment