Tert.am. 27-8-2012- Թուրքիայի Սասունի շրջանում գտնվող Մարութա սարի գագաթին գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման հարցով հետաքննություն է սկսվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, գյուղապետ Բահադիր Յորուքը հայտարարություն է արել, թե եկեղեցին ավերվել է անհայտ անձանց կողմից: «Դեպքի առնչությամբ դատախազությունը հետաքննություն է սկսել: Ժանդարմերիան ուսումնասիրություն է իրականացրել դեպքի վայրում: Մեր պահանջով` տարածքն ուսումնասիրել է նաև նահանգի Մշակույթի վարչության աշխատանքային խումբը: Այժմ սպասում ենք նրանց զեկույցին, որ առաջնորդվենք դրանով»,- ասել է Յորուքը: Ավանդույթի համաձայն, այս տարի ևս, հուլիսի 30-ին Հայաստանից և Թուրքիայի տարբեր բնակավայրերից հավաքված հայերը արևածագը դիմավորել են 2.983 մետր բարձրություն ունեցող Մարութա լեռան գագաթին, ապա մոմ էին վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Եկեղեցին ավերվել էր դրանից հետո: Լուրը լսելուց հետո Սասունի հայերի միությունը դիմել էր դատախազություն:Monday, August 27, 2012
Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման փաստով Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել
Tert.am. 27-8-2012- Թուրքիայի Սասունի շրջանում գտնվող Մարութա սարի գագաթին գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման հարցով հետաքննություն է սկսվել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, գյուղապետ Բահադիր Յորուքը հայտարարություն է արել, թե եկեղեցին ավերվել է անհայտ անձանց կողմից: «Դեպքի առնչությամբ դատախազությունը հետաքննություն է սկսել: Ժանդարմերիան ուսումնասիրություն է իրականացրել դեպքի վայրում: Մեր պահանջով` տարածքն ուսումնասիրել է նաև նահանգի Մշակույթի վարչության աշխատանքային խումբը: Այժմ սպասում ենք նրանց զեկույցին, որ առաջնորդվենք դրանով»,- ասել է Յորուքը: Ավանդույթի համաձայն, այս տարի ևս, հուլիսի 30-ին Հայաստանից և Թուրքիայի տարբեր բնակավայրերից հավաքված հայերը արևածագը դիմավորել են 2.983 մետր բարձրություն ունեցող Մարութա լեռան գագաթին, ապա մոմ էին վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Եկեղեցին ավերվել էր դրանից հետո: Լուրը լսելուց հետո Սասունի հայերի միությունը դիմել էր դատախազություն:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment