
Panorama.am. 10-8-2012- «Թուրան» լրատվական գործակալությունն` «Ընտրե՞լ, թե՞ ոչ. Ահա ինչում է կայանում հարցը» խորագրի ներքո անդրադարձել է Ադրբեջանում 2013թ կայանալիք նախագահական ընտրություններին: «Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թ աշնանը:
Սակայն, արդեն հիմա Ադրբեջանում ընդդիմադիր ուժերը ցանկանում են «արթնացնել» իրենց ընտրազանգվածին, իսկ ԵԱՀԿ-ն հերթական անգամ ցանկություն է հայտնել նախագահական ընտրությունների ընթացքում մոնիտորինգ իրականացնել: Ավելին, երբ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հայտարարեց, որ իրենց թեկնածուն լինելու է Իլհամ Ալիևը, կարելի է վստահաբար ասել, որ քարոզարշավը սկսվել է: Իլհամ Ալիևը դժվար թե հրաժարվի նորից առաջադրվելու փաստից: Գործող նախագահը պատրաստ է ամեն ինչի` իր պաշտոնը պահպանելու համար: Նա լիովին տիրապետում է իր հոր ոճին և համապատասխանում է իր ավագ գործընկեր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարաբաևի քաղաքականությանը: Վերջինս նրանց կանոններով է «խաղում»: Ընդդիմությոնը խոստանում է, որ քաղաքական առումով աշունը ավելի ակտիվ է լինելու: «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ անցկացված բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ Ադրբեջանում առկա են մի շարք ներքաղաքական խնդիրներ»,-նշված է հոդվածում:
No comments:
Post a Comment