Saturday, August 25, 2012

Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Tert.am. 25-8-2012- Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարար Յուլիան Էդելշտեյնն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի կայքը: Իսրայելի նախարարը ծաղկեպսակ է դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Յուլիան Էդելշտեյնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները եղել է նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանում, որտեղ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին ծանոթացրել է Հայ գրքի տպագրության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը: Այնուհետև Յուլիան Էդելշտեյնը գրառում է կատարել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

No comments: