Tuesday, December 28, 2010

Ադրբեջանի նախագահը չի ներում Ֆաթուլաևին

Panorama.am-28-12-2010-Ադրբեջանի նախագահին կից համաներման հանձնաժողովը Ալիևին է ներկայացրել 300 մարդկանցից կազմված ցուցակ: Ցուցակում ընդգրկված կալանավորները դիմել են նախագահին ներման խնդրանքով: Համաներման ցուցակի մեջ սակայն տեղ չի գտել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի անունը:
Այս մասին հաղորդում է «Ազադլիգ» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, այդ փաստը բացատրվում է նրանով, որ Ֆաթուլաևը հայտարարել է, թե ինքը այլևս չի դիմի նախագահին ներման խնդրանքով:
Միաժամանակ, Թուրան գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի գերագույն դատարանը մերժել է Ֆաթուլաևի հայցադիմումը, ըստ որի վերջինս բողոքում էր իր նկատմամբ կայացված վճռի փոփոխման համար:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆաթուլաևի արդեն մերժված բողոք-հայցը պարունակում էր նույն բովանդակությունը` անհապաղ ազատ արձակել լրագրողին և փոխհատուցել անազատության այս ժամկետի համար:

No comments: