Saturday, August 25, 2012

Հայաստանի նախագահը կմեկնի Իրան «Չմիանալու շարժման» գագաթնաժողովին մասնակցելու համար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրանում կմասնակցի «Չմիանալու շարժման» երկրների գագաթնաժողովին: Այդ մասին իրանական Mehr գործակալությանը հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Նրա խոսքով, Թեհրանում Հայաստանի նախագահը մի շարք հանդիպումներ կանցկացնի ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Օգոստոսի 26-31-ը Թեհրանում կկայանա «Չմիանալու շարժման» 16-րդ գագաթնաժողովը, որը միավորում է 120 պետություններ:

No comments: