Thursday, August 16, 2012

Սիրիայում հայ համայնքի տղաները հայկական համյանքի պաշտպանությունը վերցնում են իրենց վրա

News.am. 15-8-2012- Սիրիայում հայ երիտասարդները, կուսակցականներ, զինվոր տղաները գնում են զենք են վերցնում եւ ստանձնում են հայկական համայքների պաշտպանությունը` կարծելով, որ իրենք ավելի նախնձախնդիր են այդ հարցում եւ մյուս կողմից հավատում են Ասադի իշխանությանը: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով նախօրեին է վերադարձել Սիրիայից: Նա միաժամանակ կարծում է, որ այդ քայլով համայնքը թիրախ է դառնում ապստամբների համար: Ավելին, ըստ նրա դա հայկական համայնքը անվտանգ պահելու տարբերակ չէ: «Տղաները գնում, բանակից զենք են վերցնում: Երեկոյան սահմանած մի ժամի վերցնում, առավոտյան հանձնում են: Այս երկու օրերին մեզ ասացին, որ եւս 50 հոգի գնալու եւ զենք են վերցնելու, իսկ մինչեւ շաբաթվա վերջ եւս 200 հոգի են զենք վերցնում: Այստեղ եմ տեսնում հայ համայնքի մասնակցությունը: Մենք իրավունք չունենք մենակ թողնենք մեր համայնքին»,- մանրամասնեց Արման Բաբաջանյանը: Արման Բաբաջանյանը խորհուրդ տվեց Հայաստանի իշխանություններին գնալ, տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին եւ խորհուրդներ տալ:

No comments: