Monday, August 27, 2012

Իրանական կայք. Իրանցի ուսանողները տարածաշրջանի դիկտատոր Իլհամ Ալիևին բաց նամակ են հղել

Panorama.am. 27-8-2012- Իրանցի ուսանողները քննադատել են տարածաշրջանի դիկտատորների վարած հակաժողովրդավարական քաղաքականությունը: Այդ մասին հաղորդում է իրանական «բիբաքնյուզ.քոմ» կայքը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի ուսանողական 5 կազմակերպություններ բաց նամակով դիմել են Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի նախագահներին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով իրենց երկրներում իրականացվող բռնաճնշումների և մարդու իրավունքների խախտման դեպքերի վրա: Իրանցի ուսանողները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում, մասնավորապես, նշել են. «Պարոն Ալիև, Դուք ի ՞նչ կրոնի հետևորդ եք: Մենք Ձեր երկրի ժողովրդի կրոնը ճանաչում ենք, նրանք մուսուլմաններ են: Ի ՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, որ Դուք ոչ մի ուշադրություն չեք դարձնում Ադրբեջանի բնակչության մեծամասնության իրավունքներին: Ի ՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, երբ Ձեր երկրում արգելվում է ազատորեն նամազ կատարել, իսկ իրենց իրավունքերի համար պայքարող երիտասարդները ենթարկվում են բռնաճնշումների»:

No comments: