Tuesday, August 21, 2012

Իրանը վեց նոր զինատեսակներ է ցուցադրել

Tert.am. 21-8-2012- Իրանում այսօր ներկայացվել են 6 նոր զինատեսակներ. տեղեկացնում է իրանական IRIB News-ը: Ներկայացված նոր զինատեսակների մեջ եղել է նաև «Ֆաթեհ 110» տիպի հրթիռների նոր 4-րդ սերունդի ներկայացուցիչներ, ռազմական նավերի շարժիչներ, նավիգացիոն համակարգեր: Հիշեցնենք, որ հուլիսին Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել էր, որ Իրանը շուտով կսկսի ha8va]i հարվածի բարձր ճշգրտության հրթիռների արտադրությունը: Նա տեղեկացրել էր, որ այդ հրթիռներն արդեն անցնում են արտադրության և թեստավորման վերջին փուլը: Հուլիսի սկզբին Իրանում տեղի էին ունեցել զորավարժություններ, որոնց ընթացքում փորձարկվել էին մի քանի տասնյակ տարբեր հրթիռներ: Միջոցառմանը, որը նվիրված էր ռազմական արդյունաբերության օրվան, մասնակցել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

No comments: