Panorama.am. 30-11-2010- «Hurriyet» օրաթերթն անխուսափելի է համարում «WikiLeaks»-ի հրապարակումների ազդեցության հետևանքներն Անկարայի արտաքին քաղաքականությունում` չնայած նրան, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպելուց հետո հայտարարել էր, որ չեն կարողանա ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:Թերթի հոդվածագիր Զեյնեփ Գյուրջանլի դիտարկամբ` կատարվածը ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ևս:
• Հայաստանի հետ մերձեցումն արդեն ավելի հեշտ է լինելու
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամերիկացի իշխանավորների հետ զրույցում հայտնած տեսակետը խիստ կարևոր է: Նա փաստորեն Թուրքիայի ու մասնավորապես թուրքական իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ ծանր խոսքեր է հնչեցրել: Միանշանակ է, որ Անկարան ուշի ուշով դեռ կուսումնասիրի այդ ամենն ու եզրակացության կգա: Թուրքական կառավարությունն այլևս նախկինի պես կոշտ վճռականությամբ առաջ չի մղի Լեռնային Ղարաբաղի հարցը որպես նախապայման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- գրում է «Hurriyet»-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment