Tuesday, August 21, 2012

Ադրբեջանցիները տարակուսում են.Ինչու՞ է Ուկրաինայում հայերենը ճանաչվել տարածաշրջանային լեզու, ադրբեջաներենը` ոչ

PanARMENIAN.Net - 20 օգոստոսի 2012 - Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էյնուլլահ Մադատալին այցելել է Ղրիմ, որտեղ, ըստ նրա, արդեն բնակվում է 10 հազար ադրբեջանցի: Այս մասին հաղորդում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Նախարարների խորհուրդը, փոխանցում է «Ռոսբալթը»: Ադրբեջանական սփյուռքի տվյալներով, Ուկրաինայում բնակվում է 250 հազար ադրբեջանցի: Այս առնչությամբ ադրբեջանցինեերը տարակուսում են` ինչու են ռուսերենն ու հայերենը Ուկրաինայում ճանաչվել տարածաշրջանային լեզուներ, իսկ ադրբեջաներենը` ոչ: Համաձայն օգոստոսի 10-ից ուժի մեջ մտած նոր օրենքի, ռուսերենը Ուկրաինայի տարածքում ճանաչվել է տարածաշրջանային լեզու, քանի որ այն բնակչության առնվազն 10 տոկոսի մայրենի լեզուն է: Բացի այդ տարածաշրջանայի լեզուների ցուցակում ներառվել են բելառուսերենը, հայերենը, բուլղարերենը, վրացերենը և մի շարք այլ լեզուներ:

No comments: