Monday, November 12, 2012

ԱՄՆ-ը սատարում է սիրիական ընդդիմության նոր կոալիցիային

Tert.am. 12-11-2012- ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ սատարում է Սիրիայի ընդդիմադիր նոր կոալիցիային, որը ձևավորվել է Կատարում ընթացած բանակցությունների արդյունքում. տեղեկացնում է BBC-ն։ «Մենք ուրախ ենք սատարել Ազգային կոալիցիային, քանի որ նա նոր կուրս է սահմանում՝ ուղղված Բաշար ալ-Ասադի իշխանության կողմից արյունահեղությունների դադարեցմանը և խաղաղ, արդար և ժողովրդավար ապագայի սկզբին, որին արժանի է Սիրիայի ժողովուրդը»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոների հայտարարության մեջ։ Նոր կառուցվածքը, որը միավորել է Սիրիայի ընդդիմությանը, ստացել է « Ընդդիմադիր ուժերի և սիրիական հեղափոխության ազգային կոալիցիա» անվանումը։ Նորաստեղծ կառույցի ղեկավար է ընտրվել Դամասկոսի իսլամական հոգևորականության առաջնորդներից Մուազ ալ-Խաթիբը, ով ավելի վաղ փախել էր Դամասկոսից՝ միանալով ընդդիմությանը։ Ավելի վաղ ալ-Խաթիբը կոչ էր արել կոնֆլիկտի քաղաքական լուծման, որպեսզի փրկեն Սիրիան՝ հետագա ավերածություններից։ Նրա համոզմամբ՝ բանակցությունները Բաշար ալ-Ասադի հետ «չեն փրկի ռեժիմին», սակայն հնարավորություն կտան դրա հեռացումն ավելի «անցավ» իրականացնել։

No comments: