News.am. 28-8-2012- ԱՄՆ-ն մտադիր է Ադրբեջանը Իրանի վրա հարձակվելու պլացդարմի վերածել, ընդ որում, ենթադրվում է, որ Բաքուն կմարտնչի ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից։ Ադրբեջանը որպես փոխհատուցում Իրանի փլուզումից հետո կստանա էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված հսկայական տարածքներ, գրում է «Ռոսբալտը»։ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ընթացքում հաստատել է այն տեղեկատվությունը, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունով նամակ է ստացվել կոնգրեսական Դան Ռորոբահերից այն մասին, որ անհրաժեշտ է աջակցել Իրանից Հարավային Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարին եւ դիտարկել այն Ադրբեջանական Հանրապետությանը միավորելու հավանականությունը։ Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» մասին խոսակցությունները հայտնվել են բոլորովին վերջերս՝ Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները սրվելուց հետո։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել են իրենց հանրապետությունը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան՝ ակնարկելով Իրանի հնարավոր մասնատումից հետո ադրբեջանցիներով բնակեցված տարածքների միացումը։ Նշենք, որ Իսրայելը գաղտնի պայմանավորվել է Իրանի դեմ պատերազմի դեպքում օգտագործել խորհրդային օդանավակայանները, որոնք գտնվում են Ադրբեջանում` Իրանի սահմանին մոտ: Իսկ մի քանի ամիս առաջ Իսրայելն Ադրբեջան էր մատակարարել նորագույն զենքեր` 1,6 միլիարդ դոլար արժողությամբ: Արդյունքում Ռուսաստանը կորցնում է Հայաստանը՝ ռուսական ռազմակայանով հանդերձ: Այժմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանը արտաքին աշխարհի հետ կարող է հաղորդակցվել միայն Իրանի եւ Վրաստանի միջոցով: Երբ ԱՄՆ-ն Իսրայելի հետ Իրանի հյուսիսը միացնի Ադրբեջանին, այդ ուղին կփակվի, եւ Հայաստանին պարզապես «կխեղդեն»: Ամերիկացիների կողմից Ռուսաստանի շուրջ վերահսկվող տարածքների օղակը սեղմվում է: Երբ ԱՄՆ-ն լիովին վերահսկողության տակ առնի ոչ միայն Վրաստանը, այլեւ Հայաստանը եւ Իրանը, ապա անմիջական ելք կունենա Կասպից ծով եւ ամբողջովին դուրս կմղի Ռուսաստանին Հարավային Կովկասից: Հաջորդ փուլը կլինի արդեն Հյուսիսային Կովկասի անջատումը Ռուսաստանից: Արդյունքում Ռուսաստանը կկորցնի ելքը դեպի Սեւ եւ Կասպից ծովեր:Wednesday, August 29, 2012
Իրանի եւ Ադրբեջանին միաձուլման ծրագիրը հաստատվո՞ւմ է
News.am. 28-8-2012- ԱՄՆ-ն մտադիր է Ադրբեջանը Իրանի վրա հարձակվելու պլացդարմի վերածել, ընդ որում, ենթադրվում է, որ Բաքուն կմարտնչի ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից։ Ադրբեջանը որպես փոխհատուցում Իրանի փլուզումից հետո կստանա էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված հսկայական տարածքներ, գրում է «Ռոսբալտը»։ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ընթացքում հաստատել է այն տեղեկատվությունը, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունով նամակ է ստացվել կոնգրեսական Դան Ռորոբահերից այն մասին, որ անհրաժեշտ է աջակցել Իրանից Հարավային Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարին եւ դիտարկել այն Ադրբեջանական Հանրապետությանը միավորելու հավանականությունը։ Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» մասին խոսակցությունները հայտնվել են բոլորովին վերջերս՝ Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները սրվելուց հետո։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել են իրենց հանրապետությունը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան՝ ակնարկելով Իրանի հնարավոր մասնատումից հետո ադրբեջանցիներով բնակեցված տարածքների միացումը։ Նշենք, որ Իսրայելը գաղտնի պայմանավորվել է Իրանի դեմ պատերազմի դեպքում օգտագործել խորհրդային օդանավակայանները, որոնք գտնվում են Ադրբեջանում` Իրանի սահմանին մոտ: Իսկ մի քանի ամիս առաջ Իսրայելն Ադրբեջան էր մատակարարել նորագույն զենքեր` 1,6 միլիարդ դոլար արժողությամբ: Արդյունքում Ռուսաստանը կորցնում է Հայաստանը՝ ռուսական ռազմակայանով հանդերձ: Այժմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանը արտաքին աշխարհի հետ կարող է հաղորդակցվել միայն Իրանի եւ Վրաստանի միջոցով: Երբ ԱՄՆ-ն Իսրայելի հետ Իրանի հյուսիսը միացնի Ադրբեջանին, այդ ուղին կփակվի, եւ Հայաստանին պարզապես «կխեղդեն»: Ամերիկացիների կողմից Ռուսաստանի շուրջ վերահսկվող տարածքների օղակը սեղմվում է: Երբ ԱՄՆ-ն լիովին վերահսկողության տակ առնի ոչ միայն Վրաստանը, այլեւ Հայաստանը եւ Իրանը, ապա անմիջական ելք կունենա Կասպից ծով եւ ամբողջովին դուրս կմղի Ռուսաստանին Հարավային Կովկասից: Հաջորդ փուլը կլինի արդեն Հյուսիսային Կովկասի անջատումը Ռուսաստանից: Արդյունքում Ռուսաստանը կկորցնի ելքը դեպի Սեւ եւ Կասպից ծովեր:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment