HayNews.am. 28-8-2012- «Հայաստանում Եվրասիական հայեցակարգի քննարկման ոչ ձևը, ոչ էլ բովանդակությունը ինձ դուր չեն գալիս: Այն շատ զգացմունքային է և բևեռված: Սա բոլշևիզմ է, ինչով Սովետական միությունը առաջացավ ժամանակին և Հայաստանի հերն անիծվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմությանամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը: Նա նշեց, որ Եվրասիական միության գաղափարը ռուսական գիտաքաղաքական մտքի ավանդական ճյուղերից մեկն է, որը արևմտասիրության տեսակետին հակադիր տեսակետ է. «Սա այն տեսակետն է, որով բոլշևիզմը Ռուսաստանում հաղթեց և դարձավ իմպերիա, որի արմատները ռուս էլիտայի գիտակցության մեջ շատ խորն է նստած: Ռուսաստանը համառորեն փորձում է դառնալ աշխարհի բևեռներից մեկը: Սա նշանակում է, որ նրա ազդեցության տարածքը պետք է համընկնի խորհրդային միության տարածքի հետ»: Ըստ Լևոն Շիրինյանի` պետք է Հայաստանում հայ ազգային անվտանգության խորհրդին կից փորձագիտական խումբ ստեղծել, որտեղ կքննարկեն Եվրասիական ինտեգրման նախաձեռնության դրական և բացասական կողմերը. «Հայկական կողմը պետք է ուշադիր հետևի զարգացումներին և ցույց տա հայկական սեպի կարևորությունը աշխարհում»: Քաղաքագետի խոսքով` Նախիջևանի հարցը նույնպես պետք է առաջ քաշվի` որպես հայկական հարցի բաղադրիչ. «Պետք է 1921 թ. Կարսի պայմանագիրը վերանայել, քանի որ այս պայմանագրով անօրինական ձևով տվել են մեր հողերն ուրիշին»:Wednesday, August 29, 2012
Նախիջևանի հարցը նույնպես պետք է առաջ քաշվի` որպես հայկական հարցի բաղադրիչ. Լևոն Շիրինյան
HayNews.am. 28-8-2012- «Հայաստանում Եվրասիական հայեցակարգի քննարկման ոչ ձևը, ոչ էլ բովանդակությունը ինձ դուր չեն գալիս: Այն շատ զգացմունքային է և բևեռված: Սա բոլշևիզմ է, ինչով Սովետական միությունը առաջացավ ժամանակին և Հայաստանի հերն անիծվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմությանամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը: Նա նշեց, որ Եվրասիական միության գաղափարը ռուսական գիտաքաղաքական մտքի ավանդական ճյուղերից մեկն է, որը արևմտասիրության տեսակետին հակադիր տեսակետ է. «Սա այն տեսակետն է, որով բոլշևիզմը Ռուսաստանում հաղթեց և դարձավ իմպերիա, որի արմատները ռուս էլիտայի գիտակցության մեջ շատ խորն է նստած: Ռուսաստանը համառորեն փորձում է դառնալ աշխարհի բևեռներից մեկը: Սա նշանակում է, որ նրա ազդեցության տարածքը պետք է համընկնի խորհրդային միության տարածքի հետ»: Ըստ Լևոն Շիրինյանի` պետք է Հայաստանում հայ ազգային անվտանգության խորհրդին կից փորձագիտական խումբ ստեղծել, որտեղ կքննարկեն Եվրասիական ինտեգրման նախաձեռնության դրական և բացասական կողմերը. «Հայկական կողմը պետք է ուշադիր հետևի զարգացումներին և ցույց տա հայկական սեպի կարևորությունը աշխարհում»: Քաղաքագետի խոսքով` Նախիջևանի հարցը նույնպես պետք է առաջ քաշվի` որպես հայկական հարցի բաղադրիչ. «Պետք է 1921 թ. Կարսի պայմանագիրը վերանայել, քանի որ այս պայմանագրով անօրինական ձևով տվել են մեր հողերն ուրիշին»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment