Tert.am. 17-8-2012- ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի և «միջնորդ վեցնյակի» բանակցությունները դեռ չեն ընդհատվել: Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, նշել է, որ Թեհրանը պետք է լուրջ վերաբերվի բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վենդի Շերմանը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նա նշել է, որ Իրանը պետք է բանակցային սեղան վերադառնա ավելի լուրջ տրամադրվածությամբ, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի: Ավելի վաղ Եվրոպական միությունը տեղեկացրել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները Իրանի հետ` վերջինիս միջուկային ծրագրերի վերաբերյալ: Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամների և Գերմանիայի ներկայացուցիչների հերթական հավաքը տեղի էր ունեցել Մոսկվայում` հունիսի 18-19-ին: Հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռևս հայտնի չէ:Saturday, August 18, 2012
ԱՄՆ-ը Թեհրանին կոչ է արել լուրջ վերաբերվել միջուկային բանակցային գործընթացին
Tert.am. 17-8-2012- ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի և «միջնորդ վեցնյակի» բանակցությունները դեռ չեն ընդհատվել: Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, նշել է, որ Թեհրանը պետք է լուրջ վերաբերվի բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վենդի Շերմանը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նա նշել է, որ Իրանը պետք է բանակցային սեղան վերադառնա ավելի լուրջ տրամադրվածությամբ, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի: Ավելի վաղ Եվրոպական միությունը տեղեկացրել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները Իրանի հետ` վերջինիս միջուկային ծրագրերի վերաբերյալ: Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամների և Գերմանիայի ներկայացուցիչների հերթական հավաքը տեղի էր ունեցել Մոսկվայում` հունիսի 18-19-ին: Հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռևս հայտնի չէ:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment