Monday, August 20, 2012

Միջազգային մամուլի անդրադարձը` Հայոց Ցեղասպանությանը. ՀԱԻ-ի կայքէջը նոր բաժին ունի

Panorama.am. 20-8-2012- Հայ Ազգային Ինստիտուտը (ANI) այս շաբաթ հայտարարել է Հայոց Ցեղասպանությանը վերաբերող իր կայքի ընդլայնման մասին: Ինստիտուտի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավելացվել է «Ժամանակակից մամլո լուսաբանում» անվամբ մի նոր բաժին` բաղկացած Հայոց Ցեղասպանությունը քննարկող շուրջ 170 հոդվածներից 50 մամլո աղբյուրներից: ANI-ի կայքը ամենամեծ թվով այցելուներ ունեցող Հայոց Ցեղասպանությանը վերաբերող կայքերից է: Նշենք, որ 1997թ. Վաշինգտոնում հիմնված Հայ Ազգային Ինստիտուտը (ANI) նվիրված է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրմանը, հետազոտմանը և հաստատմանը: Ըստ աղբյուրի, «Ժամանակակից մամուլի» բաժինը վկայում է Հայոց Ցեղասպանության միջազգային իրազեկվածության աճի մասին` մատնանշելով լուսաբանումներ աշխարհի տարբեր մասերից` հատկապես անգլախոս երկրների աղբյուրներից, մասնավորապես Միացյալ Նահանգներից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և Իսրայելից: Նոր բաժինը պարունակում է հոդվածներ Հայոց Ցեղասպանության պատմական, քաղաքական, իրավական և բարոյական կարևորության վերաբերյալ: Օրինակ` ընթերցողները կարող են գտնել մի շարք հոդվածներ, որոնք արտացոլում են Ցեղասպանության վերահաստատման ԱՄՆ մամուլի քննարկումների զարգացման և ներկա գործընթացը: «Ժամանակակից մամլո լուսաբանման» բաժինը տեղեկացնում է նաև այդ իրադարձությունների և Հայոց Ցեղասպանության փաստերի շուրջ աշխարհի իրազեկվածության մասին և թե ինչպես տասնամյակների լռությունը և մարդու իրավունքերի նկատմամբ ուշադրության բարձրացումը, վերափոխեցին 1915թ, իրադարձությունների նշանակության ընկալումը: Առկա են լուսաբանման տասը բաժիններ ` «Գրքեր», «Խմբագրություններ», «Կրթություն», «Մամուլի առաջին էջերում տեղ գտած հոդվածներ» և այլն:

No comments: