Monday, August 20, 2012

Իրանի պաշտպանության նախարարի արձագանքն իսրայելցի նախարարի ռազմատենչ հայտարարություններին

Panorama.am. 20-8-2012- «Իրանի վրա ռազմական հարձակման դեպքում Իսրայելը ջախջախիչ պատասխան կստանա»: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին: Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իսրայելի ներքին պաշտպանության նախարարի՝ Իրանի հասցեին ուղղված ռազմատենչ հայտարարություններին, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը ներկայում գտնվում են պաշտպանական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա, և յուրաքանչյուր հարձակմանը ջախջախիչ պատասխան կտրվի» «Իսրայելի քաղաքական համակարգում առկա են լուրջ տարաձայնություններ, ուստի Թել Ավիվի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման մասին հնչող հայտարարություններն արվում են քարոզչական նպատակով և որևէ արժեք չունեն»-նշել է Ահմադ Վահիդին: Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, քննադատելով Իսրայելի վարած տարածաշրջանային քաղաքականությունը, նշել էր. «Իսրայելը մի քաղցքեղի գեղձ է, եթե նույնիսկ նրա մեկ բջիջը մնա Պաղեստինի հողում, կրկին նույն իրավիճակը կտիրի»:

No comments: