Sunday, August 26, 2012

«Hürriyet Daily News». հայ լինելը հանցագործությո՞ւն է

News.am. 26-8-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Hürriyet Daily News»-ում հրապարակված Սեդատ Էրգինի հոդվածը. Սոցիալական մշակույթի կոդեքսներ Կառավարող կուսկացությունը ներկայացնող, երկրորդ ժամկետն ընտրված պատգամավոր Մուհեթին Ակսակը օգտագործել է «հայ ուրացողների զավակներ» արտահայտությունը` որպես բացահայտ վիրավորանք: Պետք է ընդունենք, որ ոչ պատվաբեր կերպով որեւէ մեկի հայկական ծագումն ընդգծելը այն ռեֆլեքսներից մեկն է, որը դեռ պետք է հաղթահարի Թուրքիայի սոցիալական մշակույթը: Այդ երեւույթը շատ հաճախ կարելի է հանդիպել նաեւ մամուլում: Հայկական ծագումը որպես վիրավորանք օգտագործելու վերջին ամենավառ օրինակը «Yeni Şafak» թերթի մեկնաբան Ալի Բայարմօղլուի դեմ էր: Ատելության հողի վրա կատրաված հանցագործությունների մասին օրենքի անհրաժեշտություն Այս օրինակները, որոնց հետ մենք հաճախ ենք բախվում, ցույց են տալիս այն հոռետեսական պետկերը, թե ինչպիսի մեծ տարածություն մենք պետք է հաղթահարենք Թուրքիայում ռասիզմի եւ ատելության հողի վրա հանցագործություների դեմ պայքարելու համար: Եթե Թուրքիայում ընդունվի ատելության հողի վրա հանցագործությունների մասին օրենք, ապա վերոնշյալ օրինակների մեղավորները հավանաբար լուրջ խնդիրների հետ կբախվեին: Եթե դեռ որեւէ օրենք հորիզոնում չկա, ապա կառավարող կուսակցության համար առնվազն ողջամիտ կլիներ ժեստ կատարել` հանգստացնելու այս երկրի հայազգի քաղաքացիներին` հավաստիացնելով, որ չի ընդունում իր էրզրումցի պատգամավորի խոսքերը:

No comments: