Sunday, August 26, 2012

Ցեղասպանության մասին տեղեկությունները տեղ կգտնեն ֆրանսիական դասագրքերում

Tert.am. 26-8-2012- Ֆրանսիայում սեպտեմբերի 4-ից մեկնարկող ուսումնական տարվա պատմության և
աշխարհագրության դասագրքերում «Հայոց Ցեղասպանություն» բաժին կլինի: Այդ մասին հայտարարել է երկրի կրթության նախարարությունը` նշելով, որ հիմնական փոփոխությունները լինելու են 14-15 տարեկան աշակերտների դպրոցական դասագրքերում: Նախարարը նշել է, որ այսուհետ Ֆրանսիայի երիտասարդները 1915 թ.-ի իրադարձություններին կծանոթանան ոչ թե որպես հայկական կողմի պնդման, այլ իրականության: Դասագրքերում նշվում է, որ ցեղասպանությունը Օսմանյան կայսրության էթնիկ կառուցվածքը փոխելու, Թալեաթ փաշայի և այդ ժամանակահատվածի այլ ազգայնականների կողմից, աքսորի, անմարդկային վերաբերմունքի մասին: Դասագրքերում նշվում է նաև, թե այդ շրջաններում մինչև 1915 թ-ը քանի հայ է բնակվել: Նոր դասագրքերում նաև քարտեզ կա, որտեղ երևում է, թե Օսմանյան կայսրության որ շրջաններից հայերն աքսորվեցին, որ հատվածներում տեղի ունեցան կոտորածները: Թուրքական լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են այս որոշմանը և Ֆրանսիային մեղադրել խնդիրը «քաղաքական դաշտից տեղափոխելու մեջ»: Թուրքական Sabah-ը նկատում է. «Այսօր` 14 տարեկանում Հայոց Ցեղասպանության պնդումներով մեծացող երիտասարդը վաղը քվեարկելու է Թուրքիայի` Եվրոպական միությանը հնարավոր անդամակցությանը: Արդյոք ինչպե՞ս են քվեարկելու նրանք»:

No comments: