Tert.am. 14-8-2012- Ֆրանսիական Le Figaro-ն վերլուծել է Հալեպի մարտերի բնույթն ու իր կանխատեսումները ներկայացրել: Հալեպի մարտերը շարունակվում են՝ ամեն օր մահ ու ավերածություններ բերելով, սակայն կանոնավոր բանակը քիչ առաջխաղացում ունի՝ չնայած իր առավելություններին: Մարտերի դինամիկան Le Figaro-ն բնորոշում է հեղափոխական և ոչ թե ռազմական: Դրված է ոչ այնքան տարածք, որքան բնակչություն վերահսկելու հարցը: «Սիրիական ռեժիմը պետք է ապացուցի Հալեպի բնակիչներին, որ նախկինի պես ներկայացնում է օրինական կառավարությունը և ի վիճակի է քաղաքից վտարել զինված խմբավորումներին: Իսկ Ապստամբները պետք է ստանան բնակչության աջակցությունը. դա ռեժիմը տապալելու միակ ձևն է նրանց համար»,- ասված է անդրադարձում: Ներկա դրությամբ երկու ճամբարներից ոչ մեկին չի հաջողվել առավելության հասնել այս հոգեբանական ճակատամարտում: Չնայած կառավարական զորքի լուրջ տեխնիկական գերազանցությանը, փողոցային մարտերը մասամբ ի չիք են դարձնում բանակի առավելությունները: Սիրիական բանակը բավականաչափ ստորաբաժանումներ չունի, որոնց վրա կարող է հենվել: Դասալքությունը մտահոգություն առաջացնելու չափ բարձր է մնում: Զենք-զինամթերքի քչության հետ մեկտեղ չի հաջողվում ստանալ նաև բնակչության աջակցությունը: «Վատատեսորեն տրամադրված, անհանգիստ, սպասողական դիրքորոշումով կամ ուղղակի օրինականություն պահպանող Հալեպի բնակիչները հիմնականում չեն միացել հեղափոխությանը: Իսկ ավերածություններն ու զոհերը խաղաղ բնակչության շրջանում ի վնաս երկու ճամբարների են»,- նշված է հոդվածում: «Այդուհանդերձ, վիճակը ստատիկ չի մնում: Հակաապստամբային պատերազմի օրենքներով՝ ռեժիմը պարտվում է, երբ չի հաղթում, իսկ ապստամբները հաղթում են, երբ չեն պարտվում»,- նշում է հոդվածագիրը և ընդգծում, որ Բաշար ալ-Ասադը ցանկացած գնով պետք է վերականգնի վերահսկողությունը Հալեպի նկատմամբ. նման կարևոր քաղաքի կորուստը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ: Wednesday, August 15, 2012
Ինչո՞ւ են ձգձգվում Հալեպի մարտերը. Le Figaro
Tert.am. 14-8-2012- Ֆրանսիական Le Figaro-ն վերլուծել է Հալեպի մարտերի բնույթն ու իր կանխատեսումները ներկայացրել: Հալեպի մարտերը շարունակվում են՝ ամեն օր մահ ու ավերածություններ բերելով, սակայն կանոնավոր բանակը քիչ առաջխաղացում ունի՝ չնայած իր առավելություններին: Մարտերի դինամիկան Le Figaro-ն բնորոշում է հեղափոխական և ոչ թե ռազմական: Դրված է ոչ այնքան տարածք, որքան բնակչություն վերահսկելու հարցը: «Սիրիական ռեժիմը պետք է ապացուցի Հալեպի բնակիչներին, որ նախկինի պես ներկայացնում է օրինական կառավարությունը և ի վիճակի է քաղաքից վտարել զինված խմբավորումներին: Իսկ Ապստամբները պետք է ստանան բնակչության աջակցությունը. դա ռեժիմը տապալելու միակ ձևն է նրանց համար»,- ասված է անդրադարձում: Ներկա դրությամբ երկու ճամբարներից ոչ մեկին չի հաջողվել առավելության հասնել այս հոգեբանական ճակատամարտում: Չնայած կառավարական զորքի լուրջ տեխնիկական գերազանցությանը, փողոցային մարտերը մասամբ ի չիք են դարձնում բանակի առավելությունները: Սիրիական բանակը բավականաչափ ստորաբաժանումներ չունի, որոնց վրա կարող է հենվել: Դասալքությունը մտահոգություն առաջացնելու չափ բարձր է մնում: Զենք-զինամթերքի քչության հետ մեկտեղ չի հաջողվում ստանալ նաև բնակչության աջակցությունը: «Վատատեսորեն տրամադրված, անհանգիստ, սպասողական դիրքորոշումով կամ ուղղակի օրինականություն պահպանող Հալեպի բնակիչները հիմնականում չեն միացել հեղափոխությանը: Իսկ ավերածություններն ու զոհերը խաղաղ բնակչության շրջանում ի վնաս երկու ճամբարների են»,- նշված է հոդվածում: «Այդուհանդերձ, վիճակը ստատիկ չի մնում: Հակաապստամբային պատերազմի օրենքներով՝ ռեժիմը պարտվում է, երբ չի հաղթում, իսկ ապստամբները հաղթում են, երբ չեն պարտվում»,- նշում է հոդվածագիրը և ընդգծում, որ Բաշար ալ-Ասադը ցանկացած գնով պետք է վերականգնի վերահսկողությունը Հալեպի նկատմամբ. նման կարևոր քաղաքի կորուստը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment