News.am. 14-8-2012- PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) կողմից օգոստոսի 12-ի երեկոյան առեւանգված թուրք պատգամավոր Հուսեյն Այգունը օգոստոսի 14-ին, Թուրքիայի ժամանակով 17:30-ին Թունջելիի Օվաջըքի շրջանում ազատ է արձակվել: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թունջելիի նահանգապետ Մուսթաֆա Թաշքեսենը հայտնել է, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգունը ազատ է արձակվել եւ արդեն բերվել է Թունջելի: Նշենք, որ ավելի վաղ PKK-ի հայտարարության մեջ շեշտվել է, թե PKK-ն Հուսեյն Այգունին ձերբակալել է, քանի որ ժողովրդի կողմից մի շարք բողոքներ կար, որ նա դարձել է Քուրդիստանի ժողովրդի եւ պարտիզանների (PKK-խմբ) դեմ թուրքական պետության պատերազմական հատուկ քաղաքականության իրագործողներից մեկը: «Հուսեյն Այգունը ձերբակալվել է, որպեսզի նրան հիշեցվի՝ չմտնել Դերսիմի ժողովրդի դեմ պետության իրականացվող կեղտոտ քաղաքականության մեջ: Համապատասխան վարչական եւ իրավական աշխատանքներից հետո կարճ ժամական անց Հուսեյն Այգունն ազատ կարձակվի»,-ասվել է հայտարարության մեջ: Նշենք, որ Հուսեյն Այգունը Թունջելիի Օվաջըքի շրջանից Aksam թերթի լրագրողի եւ եւս մեկ հոգու հետ մեքենայով վերադարձել է Թունջելի: Այդ ընթացքում ավտոճանապարհին մեքենաներին կանգնեցնող եւ ինքնություն հարցնող PKK-ի զինյալները մեքենայից իջեցրել են պատգամավորին եւ հայտնել, թե նա պետք է 2 օր իրենց հյուրը լինի: Պատգամավորը հրաժարվել է, սակայն սպառնալիքներին տեղի է տվել քուրդ զինյալների հետ հեռացել լեռները: Քուրդ զինյալները մեքենայի մյուս երկու ուղեւորներին բաց են թողել:Wednesday, August 15, 2012
PKK-ն ազատ է արձակել առեւանգած թուրք պատգամավորին
News.am. 14-8-2012- PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) կողմից օգոստոսի 12-ի երեկոյան առեւանգված թուրք պատգամավոր Հուսեյն Այգունը օգոստոսի 14-ին, Թուրքիայի ժամանակով 17:30-ին Թունջելիի Օվաջըքի շրջանում ազատ է արձակվել: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թունջելիի նահանգապետ Մուսթաֆա Թաշքեսենը հայտնել է, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգունը ազատ է արձակվել եւ արդեն բերվել է Թունջելի: Նշենք, որ ավելի վաղ PKK-ի հայտարարության մեջ շեշտվել է, թե PKK-ն Հուսեյն Այգունին ձերբակալել է, քանի որ ժողովրդի կողմից մի շարք բողոքներ կար, որ նա դարձել է Քուրդիստանի ժողովրդի եւ պարտիզանների (PKK-խմբ) դեմ թուրքական պետության պատերազմական հատուկ քաղաքականության իրագործողներից մեկը: «Հուսեյն Այգունը ձերբակալվել է, որպեսզի նրան հիշեցվի՝ չմտնել Դերսիմի ժողովրդի դեմ պետության իրականացվող կեղտոտ քաղաքականության մեջ: Համապատասխան վարչական եւ իրավական աշխատանքներից հետո կարճ ժամական անց Հուսեյն Այգունն ազատ կարձակվի»,-ասվել է հայտարարության մեջ: Նշենք, որ Հուսեյն Այգունը Թունջելիի Օվաջըքի շրջանից Aksam թերթի լրագրողի եւ եւս մեկ հոգու հետ մեքենայով վերադարձել է Թունջելի: Այդ ընթացքում ավտոճանապարհին մեքենաներին կանգնեցնող եւ ինքնություն հարցնող PKK-ի զինյալները մեքենայից իջեցրել են պատգամավորին եւ հայտնել, թե նա պետք է 2 օր իրենց հյուրը լինի: Պատգամավորը հրաժարվել է, սակայն սպառնալիքներին տեղի է տվել քուրդ զինյալների հետ հեռացել լեռները: Քուրդ զինյալները մեքենայի մյուս երկու ուղեւորներին բաց են թողել:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment