«NEWS.am», 29.09.2012: Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության առիթ էր հանդիսացել այն, որ ՄԱԿ-ի ԳԱԱ ամբիոնը հարմար վայր էր քարոզչություն անելու համար, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Այդուհանդերձ, քաղաքագետի խոսքով, Դավութօղլուի այդ հայտարարությունը ոչ մի կերպ նպատակ չուներ հանություն ուշադրությունը ադրբեջանա-հունգարական գործարքից շեղելու. «Այդ հարցում Թուրքիան չի դատապարել, սակայն չի էլ աջակցել Ադրբեջանին: Այդ հայտարարությունը պարզապես ձեւի համար է արվել: Եթե ոչ այսօր, ապա վաղը կվերսկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ այդ ժամանակ պաշտոնական Անկարայի հարաբերություններն ավելի զուսպ կլինեն»: Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ 67-րդ նստաշրջանի ամբիոնից, անդրադարձել էր ղարաբաղյան համակարտությանը` ընդգծելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում խնդրի լուծման անհրաժեշտությունը:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment