«Թերթ.am», 29.09.12: Հայաստանի միջազգային հեղինակության վրա կազդի ցանկացած ոչ հիմնավորված և քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական հետապնդում: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների համակարգող Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին արտգործնախարարի կալանավորումն ինչպես կանդրադառնա երկրի վարկի վրա: «Այն, որ սա քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, ինձ մոտ, որպես ՀՀ քաղաքացու և Կոնգրեսի անդամի, որևէ կասկած չի թողնում»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: Ինչպես տեղեկացրել էինք՝ նաև միջազգային մամուլն է անդրադարձել Հայաստանի նախկին արտգործնախարարի հանդեպ տարվող քրեական մեղադրանքների՝ ի դեմս հեղինակավոր Washington Post-ի՝ նշելով, որ «Օսկանյանի և Հանթսմանի նման ճանաչված և մեծ հարգանք վայելող երկու ֆիգուրներին հետապնդելու որոշումը, սարսափեցնող է»: Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի հանդեպ քրեական հետապնդումները նախադեպ ունեն ի դեմ մեկ այլ նախկին արտգործնախարարի՝ Ալեքսանդր Արզումանյանի, ով, հիշեցնենք, երկու անգամ կալանավորված է եղել. մեկ անգամ՝ նույն փողերի լվացման, երկրորդ անգամ՝ 2008 «մարտի 1-2-ին» զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Բայց դժվար է ասել, որ սրանից Հայաստանի միջազգային վարկը լրջորեն տուժել է: Այս հարցադրմանն ի պատասխան, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ես համաձայն չեմ: Եվ այն, որ այս տարի որևէ նախագահ չի այցելել Հայաստան, և, առհասարակ, միջազգային ակտիվության առումով մեր երկիրը տարածաշրջանում հետնապահ դիրքերում է, նման քաղաքական հետապնդումների արդյունք է»:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment