«NEWS.am», 2909.2012: ՄԱԿ-ում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը թուրքական քաղաքականության կրկնությունն են, համաձայն որի, հերթական անգամ, Թուրքիան կփորձի սողոսկել ղարաբաղյան կարգավորման գործընթաց` հիանալի գիտակցելով, որ դա իր տեղը չէ, հաշվի առնելով նրա բացահայտ աջակցությունն Ադրբեջանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է թուրքագետ,ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: «Այդ հայտարարությամբ Թուրքիան եւս մեկ անգամ ընդգծեց իր կողմնակալությունը եւ այն, որ բացահայտ աջակցում է Ադբեջանին»,- նշել է թուրքագետը: Բացի այդ, Մելքոնյանի խոսքով, այդ հայտարարությամբ Դավութօղլուն ցանկանում էր մեղմացնել ադրբեջանա-հունգարական գործարքի հարուցած բողոքի ալիքը. «Տվյալ հայտարարությունում ենթատեքստ կա, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ազատումը Ադրբեջանի բողոքն էր այն բանի դեմ, որ 20 տարվա ընթացքում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում շարժ չի նկատվում»,- նշել է Մելքոնյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում ելույթ ունենալով, անդրադարձել էր ղարաբաղյան հարցի կարգավորմանը, նշելով, որ այն պետք է կատարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment