Thursday, September 27, 2012

Իրաքի վարչապետը մերժել է թուրք գործընկերոջը

Nes.am. 27-9-2012- Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին չի ընդունել իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Թուրքիա այցելելու անձնական հրավերը, հաղորդում է Anadolu-ն: Այն տեղեկատվությունը, ըստ որի Էրդողանը ալ-Մալիկին հրավեր է ուղարկել, թուրքական լրատվամիջոցներում հայտնվել են մի քանի օր առաջ: Այդ հրավերը ուշագրավ է դարձել այն պատճառով, որ Թուրքիայի եւ Իրաքի հարաբերությունները վերջին ժամանակներս սրվել են: Անկարան բազմիցս քննադատել է Բաղդադի ներկայիս կառավարության քաղաքականությունը: Այս տարվա գարնանը Էրդողանը հայտնել է, որ «ալ-Մալիկի պահվածքը բացասական է անդրադառնում Իրաքում դրության կարգավորման ընթացքի վրա»: Հարաբերությունները սրվել են նաեւ այն պատճառով, երբ Թուրքիան հրաժարվել է արտահանձնել Անկարա ժամանած Իրաքի նախկին փոխնախագահ ալ-Հաշիմին, ով Բաղդադում հեռակա կարգով մահվան է դատապարտվել: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իրաքյան վարչապետը «Ալ-Իրաքիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ «Էրդողանին շնորհակալական նամակ է ուղարկել, սակայն չի կարողանա պատասխանել նրա այցի հրավերին»:

No comments: