Thursday, September 27, 2012

Հայկական կողմը Ադրբեջանի սադրիչ գործողություններն անպատասխան չի թողնի. ՀՀ ՊՆ

Tert.am. 27-9-2012- Հայկական զինված ուժերի N զորամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված
գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանի մահվան առնչությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է իր խորին ցավակցությունը զինվորի ծնողներին և հարազատներին: «Մեզ համար այն շատ ծանր կորուստ է: Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության լրատավական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

No comments: