Saturday, September 8, 2012

Իրանի պատասխանը ԱՄՆ մեղադրանքներին

Mardik.am. 7-9-2012- Միջուկային փորձարկումերի արգելմանը նվիրված ՄԱԿ նիստում, պատասխանելով ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզեն Բյորքի զրպարտություններին, Իրանի առաքելության ղեկավար Իսհաք Ալ-Հաբիբն ասել է. «Զավեշտալին այն է, որ մեղադրանքներ են ներկայացվում մի երկրի կողմից, որն ամենից շատ միջուկային փորձարկումներ է իրականացրել և շարունակում է դրանք առ այսօր: ԱՄՆ միակ պետությունն է, որը ատոմային զենք է կիրառել և առ այսօր սպառնում է աշխարհին կրկին գործածել այն: ԱՄՆ տիրապետում է աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցին և այսօր էլ շարունակում է կատարելագործել այն: ԱՄՆ իր միջուկային զենքն է տրամադրում այլ պետությունների կամ տեղակայում այն նրանց տարածքներում: ԱՄՆ միջուկային զենք է փոխանցել Իսրայելին, որը իրենից ապակայունացման կենտրոն է ներկայացնում ողջ Մերձավոր Արևելքի համար: Նման անբարետես կենսագրություն ունեցող երկիրը գնահատականներ տալու բարոյական իրավունք չունի»:

No comments: