Saturday, September 22, 2012

Բաշար Ասադ. «Թուրքիայի կառավարությունը երազում է նոր Օսմանյան կայսրության ստեղծման մասին»

7or.am. 21-9-2012- Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը
խիստ քննադատել է Թուրքիայի կառավարությանը՝ սիրիական կառավարության դեմ պայքարող զինված ընդդիմությանն աջակցելու համար. «Թուրքիան իր սահմաններն ու օդանավակայանները բացել է սիրիացի ընդդիմադիրների ու նրանց համակիրների առջև՝ կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավունքը: Թուրքիայի կառավարությունը չի մտահոգվում իր ժողովրդի շահերով և առաջնորդվում է բացառապես սեփական հավակնություններով: Թուրքիայի կառավարությունը երազում է նոր Օսմանյան կայսրության ստեղծման մասին»: Ասադը ևս մեկ անգամ վստահորեն հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը հաղթանակ է տանելու ահաբեկիչների նկատմամբ, քանի որ սիրիական ընդդիմությունը չի վայելում ժողովրդի աջակցությունը:

No comments: