Saturday, September 22, 2012

ՌԴ ԱԳՆ –ն չի պատրաստվում պատասխանել Ադրբեջանի բողոքի նոտային՝ Ժիրինովսկու ելույթի հետ կապված

Tert.am. 21-9-2012- Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը չի պատրաստվում պատասխանել
Ադրբեջանի բողոքի նոտային՝ սեպտեմբերի 14-ին Մոսկվայում հայերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ելույթի կապակցությամբ ։ Այս մասին ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական կողմի նոտայի հանձնումից հետո, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ ԲյուլԲյուլօղլուի խնդրանքով հանդիպում է կայացել նրա ու ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև։ Հանդիպմանը քննարկվել է Ժիրինովսկու ելույթը, ով ասել էր, որ Ռուսաստանը պետք է մեծացնի ռազմական ներկայությունը Հայաստանում ու օգնի զինել հայկական բանակը, ուժեղացնել սահմանների պաշտպանությունը, որպեսզի «միայն զորքը տեսնելուց թուրքերը նահանջեն»: «Մենք հասկանում ենք ադրբեջանական կողմի անհանգստությունը։ Մենք պատասխանատվություն չենք կրում պատգամավորի խոսքերի համա։ Նա մասնավոր անձ է, չնայած նրան, որ համարվում է Պետդումայի պատգամավոր»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում անցկացվել էր զանգվածային բողոքի ակցիա՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման: Ակցիային, մեր հայրենակիցներից բացի,մասնակցել են ՌԴ քաղաքացիներ, Պետդումայի պատգամավորներ, ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ:

No comments: