«NEWS.am», 29.09.2012: ԱՄՆ-ն նպատակ ունի սերտ համագործակցել Ադրբեջանի հետ Կասպյան անվտանգության հարցում: «Մենք բանակցություններ ենք վարում ծովում տարբեր ենաթակառույցների անտանգության եւ այս ոլորտում համագործակցության ուղղությամբ»: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը` պատասխանելով Կասպյան անվտանգության հարցերի շուրջ համագործակցության հեռանկարների մասին հարցին: Անդրադառնալով ղարաբաղյան հարցի շուրջ ներկայիս իրավիճակին` նա ասել է. «Շատ կարեւոր է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը ջանքեր գործադրի ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու ճանապարհներ որոնելու հարցում: Ես իմ կողմից ջանքեր կգործադրեմ` աշխատելով Ադրբեջանի կառավարության եւ ամերիկյան համանախագահների հետ` խաղաղ կարգավորման հարցում առաջխաղացում գրանցելու համար: Խնդրի լուծման միակ ճանապարհը` խաղաղ ճանապարհն է», - ասել է Մորնինգսթարը:
Sunday, September 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment