Եվրոպական խորհրդարանում արդեն հրապարակվել է Ռամիլ Սաֆարովի գործով բանաձեւը. «Հիմք ընդունելով - Ադրբեջանում տիրող իրադրության մասին ընդունած իր նախորդ, մասնավորապես՝ մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւերը, - արտահանձնման վերաբերյալ միջազգային իրավունքում ամրագրված փորձը, մասնավորապես դատապարտյալների արտահանձնման վերաբերյալ կոնվենցիան, որի ներքո համաձայնեցվել է, որ պետք է հաստատվի համագործակցություն արդարադատության և դատապարտյալների սոցիալական ռեաբիլիտացիայի նպատակով, նրանց հնարավորություն տալով կրել իրենց պատիժը իրենց սեփական հասարակությունում, - Նախագահ Մարտին Շուլցի 2012թ. սեպտեմբերի 5-ին արված հայտարարությունը Ադրբեջանում Ռամիլ Սաֆարուվին ներում շնորհելու կապակցությամբ, - ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի և Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի 2012թ. սեպտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը պրն Սաֆարովի ազատ արձակման կապակցությամբ, - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Ջագլանդի 2012թ. սեպտեմբերի 4-ի հայտարարությունը, - Ադրբեջանի Արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի 2012թ. օգոստոսի 15-ի պաշտոնական նամակն՝ ուղղված Հունգարիայի Հանրային կառավարման եւ արդարադատության նախարարին, - ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքված գործընկերության և համագործակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1999թ, և կողմերի միջև ընթացող բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ, որը պետք է փոխարինի նախորդին, - իր կանոնակարգի 122(5) և 110(4) կետերը, Հաշվի առնելով որ` Ա. Ռամիլ Սաֆարովը ազատազրկված էր հունգարական բանտում 2004թ. ի վեր Բուղապեշտում ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի դասընթացի ընթացքում իր հայ գործընկերոջը գազանաբար սպանելու համար, պրն Սաֆարովնիրեն մեղավոր էր ճանաչել և չէր զղջացել, հիմնավորելով իր գործողությունը զոհի հայ լինելու հիմքով, Բ. 2012թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ պրն Սաֆարովը, ով Հունգարիայում մեջավոր էր ճանաչվել սպանության համար և դատապարտվել էր ցմահ ազատազրկման, արտահանձնվեց Ադրբեջանին ադրբեջանական իշխանությունների վաղուց ներկայացված խնդրանքով, Գ. պրն Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց նրան համաձայն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիայի 12 հոդվածի, Հունգարիայի իշխանությունները չէին կարող տեղյակ չլինել, որ պրն Սաֆարովը համարվում է Ադրբեջանի հերոս, քանի որ նրա գործած սպանությունը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հետ, Դ. Հունգարիայի և Ադրբեջանի կողմից ստորագրված Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիայի 9 հոդվածի համաձայն մի պետության տարածքում դատապարտված անձը կարող է տեղափոխվել մեկ այլ պետության տարածք, որպեսզի այնտեղ կրի իրեն տրված պատիժը, եթե կոնվենցիայում ամրագրված պայմանները պահպանվում են, Ե. Ադրբեջանի Արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի 2012թ. օգոստոսի 15-ի պաշտոնական նամակն՝ ուղղված Հունգարիայի Հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությանը, որում ասվում է, որ իրենց Ադրբեջանի Հանրապետությունում իրենց պատժի մնացյալ մասը կրելու նպատակով դատապարտյալների արտահանձնման մասին օտարերկրյա պետությունների դատարանների որոշումների իրականացումը տեղի է ունեցել կոնվենցիայի 9 հոդվածի 1 կետի համաձայն առանձ պատժաչափը փոխելու, նա կրկին հավաստիացրել է, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ցմահ ազատազրկումը կարող է դատարանի կողմից փոխարինվել ազատազրկման կոնկրետ ժամկետով և դատապարտյալը կարող է պայմանական ազատ արձակվել միայն իր պատժի առնվազն 25 տարին կրելուց հետո, իսկ այնուհետև Ադրբեջանի իշխանությունները հերքել են, որ որևէ դիվանագիտական երաշխիք են տվել Հունգարիայի իշխանություններին, Զ. Լեյտենանտ Սաֆարովն Ադրբեջանում փառահեղ ընդունելություն է գտել և իր վերադարձից մի քանի ժամ անց նրան նախագահի ներում է շնորհվել, նա ազատ է արձակվել և հրապարակային արարողության ընփացքում նրան մայորի կոչում է շնորհվել, Է. Պրն Սաֆարովին ազատ արձակելու որոշումը միջազգային քննադատության և դատապարտման տեղիք է տվել, Ը. 2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, Թ. Ադրբեջանն ակտիվորեն մասնակցում է Եվրոպական հարևանության քաղաքականությանը և Արևելյան գործընկերությանը, Եվրանեսթի հիմնադիր անդամ է և հանձն է առել հարգել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, որոնք այս նախաձեռնությունների առանցքային արժեքներն են, Ժ. Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ոչ մշտական տեղ ունի 2012-2013թթ. և հանձն է առել պաշտպանելու ՄԱԿ-ի խարտիայի և Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի արժեքները, Ի. Ադրբեջանի Եվրոպայի խորհրդի անդամ է և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրերի` ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի կողմ է, Եվրոպայի խորհրդարանը 1. Շեշտում է օրենքի գերակայության և հանձնառությունների կատարման կարևորությունը: 2. Դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության որոշումը` ներում շնորհելու Ռամիլ Սաֆարովին` Եվրոպական Միության անդամ պետության դատարանի կողմից դատապարտված մարդասպանին, համարում է, որ այս որոշումը ժեստ է, որը կարող է սրել երկու երկրների միջև լարվածությունը, անարդարության զգացումը և խորացնել երկու երկրների միջև անջրպետը, մտահոգված է, որ այս ակտը վտանգում է նշված հասարակությունների միջը խաղաղ հաշտեցման գործընթացները և կարող է վտանգել տարածաշրջանի ժողովուրդների ապահա հնարավոր խաղաղ շփումները: 3. Համարում է, որ թեև պրն Սաֆարովին նախագահի ներում շնորհելը համապատասխանում է Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիայի տառին, սակայն դեմ է այն միջազգային պայմանագրի ոգում, որի հիման վրա բանակցություն է ընթացել մի պետության տարածքում դատապարտված անձին մեկ այլ պետության տարածք տեղափոխելու համար, որպեսզի այնտեղ կրի իրեն տրված պատժի մնացած մասը: 4. Պրն Սաֆարովին նախագահի ներում շնորհելը համարում է Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիայի հիման վրա Ադրբեջանի իշխանության կողմից արտահանձնման խնդրանքով դիմելու ժամանակ տրված դիվանագիտական երաշխիքների խախտում, 5. Դատապարտում է Ադրբեջանում պրն Սաֆարովին հերոսի պես դիմավորելը և նրան մայորի կոչում շնորհելու որոշումը, ժամանելուն պես նրան՝ իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելը, և մտահոգված է, որ դա օրինակ կծառայի ապագա սերունդների համար, և այն առաջխաղացումը և ճանաչումը, որին նա արժանացավ Ադրբեջան պետության կողմից: 6. Հաշվի է առնում, որ գրավյալ տարածքների վերաբերյալ խաղաղ գործընթացում զգալի առաջընթացի բացակայության առթիվ Ադրբեջանում առկա իրավացի հիասթափությունը չի արդարացնում վրիժառության ակտրեը կամ ապարդյուն սադրանքները, որոնք ավելի են սրում արդեն իսկ լարված և փխրուն իրավիճակը: 7. Աջակցություն է հայտնում Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի և անդամ պետությունների ներկա ջանքերը լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: 8. Աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խաղաղ գործընթացում նշանակալից առաջընթաց ապահովելու իրենց ջանքերին, որպեսզի գտնվի միջազգային իրավունքին համապատասխան տևական, համապարփակ լուծում: 9. Վերահաստատում է իր դիքորոշումը է, որ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայումս բանակցություններ են ընթանում, պետք է ընդգրկի մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման և օրենքի գերակայության մասին դրույթներ ու չափորոշիչներ: 10. Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի նա այս բանաձեւը փոխանցի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը, ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների և հակաահաբեկչության հարցերով հատուկ զեկուցողին: Saturday, September 15, 2012
ԵԽ բանաձեւը. Ամբողջական
Եվրոպական խորհրդարանում արդեն հրապարակվել է Ռամիլ Սաֆարովի գործով բանաձեւը. «Հիմք ընդունելով - Ադրբեջանում տիրող իրադրության մասին ընդունած իր նախորդ, մասնավորապես՝ մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւերը, - արտահանձնման վերաբերյալ միջազգային իրավունքում ամրագրված փորձը, մասնավորապես դատապարտյալների արտահանձնման վերաբերյալ կոնվենցիան, որի ներքո համաձայնեցվել է, որ պետք է հաստատվի համագործակցություն արդարադատության և դատապարտյալների սոցիալական ռեաբիլիտացիայի նպատակով, նրանց հնարավորություն տալով կրել իրենց պատիժը իրենց սեփական հասարակությունում, - Նախագահ Մարտին Շուլցի 2012թ. սեպտեմբերի 5-ին արված հայտարարությունը Ադրբեջանում Ռամիլ Սաֆարուվին ներում շնորհելու կապակցությամբ, - ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի և Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի 2012թ. սեպտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը պրն Սաֆարովի ազատ արձակման կապակցությամբ, - Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Ջագլանդի 2012թ. սեպտեմբերի 4-ի հայտարարությունը, - Ադրբեջանի Արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի 2012թ. օգոստոսի 15-ի պաշտոնական նամակն՝ ուղղված Հունգարիայի Հանրային կառավարման եւ արդարադատության նախարարին, - ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքված գործընկերության և համագործակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1999թ, և կողմերի միջև ընթացող բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ, որը պետք է փոխարինի նախորդին, - իր կանոնակարգի 122(5) և 110(4) կետերը, Հաշվի առնելով որ` Ա. Ռամիլ Սաֆարովը ազատազրկված էր հունգարական բանտում 2004թ. ի վեր Բուղապեշտում ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի դասընթացի ընթացքում իր հայ գործընկերոջը գազանաբար սպանելու համար, պրն Սաֆարովնիրեն մեղավոր էր ճանաչել և չէր զղջացել, հիմնավորելով իր գործողությունը զոհի հայ լինելու հիմքով, Բ. 2012թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ պրն Սաֆարովը, ով Հունգարիայում մեջավոր էր ճանաչվել սպանության համար և դատապարտվել էր ցմահ ազատազրկման, արտահանձնվեց Ադրբեջանին ադրբեջանական իշխանությունների վաղուց ներկայացված խնդրանքով, Գ. պրն Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց նրան համաձայն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիայի 12 հոդվածի, Հունգարիայի իշխանությունները չէին կարող տեղյակ չլինել, որ պրն Սաֆարովը համարվում է Ադրբեջանի հերոս, քանի որ նրա գործած սպանությունը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հետ, Դ. Հունգարիայի և Ադրբեջանի կողմից ստորագրված Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիայի 9 հոդվածի համաձայն մի պետության տարածքում դատապարտված անձը կարող է տեղափոխվել մեկ այլ պետության տարածք, որպեսզի այնտեղ կրի իրեն տրված պատիժը, եթե կոնվենցիայում ամրագրված պայմանները պահպանվում են, Ե. Ադրբեջանի Արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի 2012թ. օգոստոսի 15-ի պաշտոնական նամակն՝ ուղղված Հունգարիայի Հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությանը, որում ասվում է, որ իրենց Ադրբեջանի Հանրապետությունում իրենց պատժի մնացյալ մասը կրելու նպատակով դատապարտյալների արտահանձնման մասին օտարերկրյա պետությունների դատարանների որոշումների իրականացումը տեղի է ունեցել կոնվենցիայի 9 հոդվածի 1 կետի համաձայն առանձ պատժաչափը փոխելու, նա կրկին հավաստիացրել է, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ցմահ ազատազրկումը կարող է դատարանի կողմից փոխարինվել ազատազրկման կոնկրետ ժամկետով և դատապարտյալը կարող է պայմանական ազատ արձակվել միայն իր պատժի առնվազն 25 տարին կրելուց հետո, իսկ այնուհետև Ադրբեջանի իշխանությունները հերքել են, որ որևէ դիվանագիտական երաշխիք են տվել Հունգարիայի իշխանություններին, Զ. Լեյտենանտ Սաֆարովն Ադրբեջանում փառահեղ ընդունելություն է գտել և իր վերադարձից մի քանի ժամ անց նրան նախագահի ներում է շնորհվել, նա ազատ է արձակվել և հրապարակային արարողության ընփացքում նրան մայորի կոչում է շնորհվել, Է. Պրն Սաֆարովին ազատ արձակելու որոշումը միջազգային քննադատության և դատապարտման տեղիք է տվել, Ը. 2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, Թ. Ադրբեջանն ակտիվորեն մասնակցում է Եվրոպական հարևանության քաղաքականությանը և Արևելյան գործընկերությանը, Եվրանեսթի հիմնադիր անդամ է և հանձն է առել հարգել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, որոնք այս նախաձեռնությունների առանցքային արժեքներն են, Ժ. Ադրբեջանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ոչ մշտական տեղ ունի 2012-2013թթ. և հանձն է առել պաշտպանելու ՄԱԿ-ի խարտիայի և Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի արժեքները, Ի. Ադրբեջանի Եվրոպայի խորհրդի անդամ է և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրերի` ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի կողմ է, Եվրոպայի խորհրդարանը 1. Շեշտում է օրենքի գերակայության և հանձնառությունների կատարման կարևորությունը: 2. Դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության որոշումը` ներում շնորհելու Ռամիլ Սաֆարովին` Եվրոպական Միության անդամ պետության դատարանի կողմից դատապարտված մարդասպանին, համարում է, որ այս որոշումը ժեստ է, որը կարող է սրել երկու երկրների միջև լարվածությունը, անարդարության զգացումը և խորացնել երկու երկրների միջև անջրպետը, մտահոգված է, որ այս ակտը վտանգում է նշված հասարակությունների միջը խաղաղ հաշտեցման գործընթացները և կարող է վտանգել տարածաշրջանի ժողովուրդների ապահա հնարավոր խաղաղ շփումները: 3. Համարում է, որ թեև պրն Սաֆարովին նախագահի ներում շնորհելը համապատասխանում է Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիայի տառին, սակայն դեմ է այն միջազգային պայմանագրի ոգում, որի հիման վրա բանակցություն է ընթացել մի պետության տարածքում դատապարտված անձին մեկ այլ պետության տարածք տեղափոխելու համար, որպեսզի այնտեղ կրի իրեն տրված պատժի մնացած մասը: 4. Պրն Սաֆարովին նախագահի ներում շնորհելը համարում է Դատապարտյալների արտահանձնման մասին կոնվենցիայի հիման վրա Ադրբեջանի իշխանության կողմից արտահանձնման խնդրանքով դիմելու ժամանակ տրված դիվանագիտական երաշխիքների խախտում, 5. Դատապարտում է Ադրբեջանում պրն Սաֆարովին հերոսի պես դիմավորելը և նրան մայորի կոչում շնորհելու որոշումը, ժամանելուն պես նրան՝ իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելը, և մտահոգված է, որ դա օրինակ կծառայի ապագա սերունդների համար, և այն առաջխաղացումը և ճանաչումը, որին նա արժանացավ Ադրբեջան պետության կողմից: 6. Հաշվի է առնում, որ գրավյալ տարածքների վերաբերյալ խաղաղ գործընթացում զգալի առաջընթացի բացակայության առթիվ Ադրբեջանում առկա իրավացի հիասթափությունը չի արդարացնում վրիժառության ակտրեը կամ ապարդյուն սադրանքները, որոնք ավելի են սրում արդեն իսկ լարված և փխրուն իրավիճակը: 7. Աջակցություն է հայտնում Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի և անդամ պետությունների ներկա ջանքերը լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: 8. Աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խաղաղ գործընթացում նշանակալից առաջընթաց ապահովելու իրենց ջանքերին, որպեսզի գտնվի միջազգային իրավունքին համապատասխան տևական, համապարփակ լուծում: 9. Վերահաստատում է իր դիքորոշումը է, որ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայումս բանակցություններ են ընթանում, պետք է ընդգրկի մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման և օրենքի գերակայության մասին դրույթներ ու չափորոշիչներ: 10. Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի նա այս բանաձեւը փոխանցի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը, ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների և հակաահաբեկչության հարցերով հատուկ զեկուցողին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment