Այնպիսի «իդեալներ», ինչպես մարդու իրավունքներն ու դեմոկրատիան, իրական քաղաքականության լծակներ էին ոչ այնքան երկար ժամանակ, եւ կապված էին Արեւելյան Եվրոպայի հանդեպ Արեւմտյան հանրության խնդիրների հետ, այսինքն՝ Բիլ Քլինթոնի վարչակազմի ժամանակ: Ներկայում, գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության առաջնահերթությունների դարաշրջանի հաստատումով շատ բաներ, որոնք նախկինում պատկերացվում էին որպես անվտանգության ապահովման ծրագրերի իրականացման հարցում լուրջ սահմանափակումներ, դարձել են ձեւական եւ կորցրել բովանդակային իմաստը: «Իմաստների պայքարի» ասպարեզը վերակենդանացնելու առաջատար ինտելեկտուալ կենտրոնների փորձերը հաջողություն չեն ունենում, սոցիալական ու քաղաքական գաղափարախոսություներին փոխարինելու են եկել տեխնոկրատական եւ տեղեկատվական գաղափարախոսությունները, որոնք հեռու են «իդեալների» հույսից: Հայաստանի խորհրդարանում քննարկվում է օրենք, որը հնարավոր է դարձնում մեր տարածքում ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական բազաների ստեղծումը: Կասկածի տեղիք չկա, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ընդունում է այդ պայմանը մեծ կասկածներով ու առանց էնտուզիազմի, քանի որ երկիրն արդեն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ ինտեգրումն արագացնելու մտադրության մասին: Ըստ էության, իշխանությունն ու փոքրաթիվ ընդդիմությունը կիսում են նույն բացասական սպասումները, քանի որ չեն ժխտում ՀԱՊԿ հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարությունը: Ընդհանրապես, օֆիցիոզի եւ ընդդիմության միջեւ չկա եւ երբեք էլ չի եղել սկզբունքային տարաձայնություն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: Հակասություններ եղել են միայն նեղ շահերի մասով, եւ ոչ ավելին: Առավել ակտուալ օրինակ է օֆիցիոզի եւ ընդդիմության դիրքորոշումը բանակցությունները շարունակելու կամ դադարեցնելու եւ Մինսկի խմբի ձեւաչափին մասնակցելու վերաբերյալ: Ըստ էության, ողջ հայ հասարակությունը հաջողությամբ մասնակցեց տվյալ թեմայով «հանրաքվեին» եւ լիովին հավանություն տվեց բանակցությունները շարունակելուն: Մնացյալ նրբերանգները, այդ թվում ԼՂՀ ճանաչումը մնում են «ոչ էական» տվյալ դիրքորոշման շրջանակում (գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ նման պասիվ «համերաշխություն» եւ «ներդաշնակ» տրամադրություններ կային նաեւ մինչեւ 1988 թ. փետրվարը: Ոչինչ, ճեղքեցինք): Ինչու է Ռուսաստանն այդքան շահագրգռված այդ օրենքի ընդունմամբ, որով արգելվում է ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, այդ թվում նաեւ Հայաստանում, արտասահմանյան բազաների ստեղծումը: ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն ակտիվ աշխատում են ՀԱՊԿ անդամ երկրների հետ Կենտրոնական Ասիայում եւ Հայաստանում, եւ դա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին: Առանձին երկրներում ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն առավել զգալի է, քան Ռուսաստանի, եւ այդ միտումն ուժեղանում է: Սակայն կան նաեւ այլ հանգամանքներ, որոնք ցանկացած ընդունված օրենք հանգեցնում են ձեւական քայլի: Իսկ ինչ վերաբերում է նախկին պայմաններին, այդ թվում աշխարհքաղաքական, դրանք արդեն չեն գործում: Եթե մի քանի տարի առաջ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները սահմանափակող գործոն էին Վրաստանի համար, ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, ապա ներկայում դա արդեն խոչընդոտ չէ: Նմանապես, Վրաստանի տարածքում Ռուսաստանի բազաները նույնպես սահմանափակում էին ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի գործողությունների ազատության աստիճանը, սակայն եթե նույնիսկ այդ բազաները ներկայում էլ լինեին Վրաստանում, դա արդեն չէր դիտարկվի որպես դաշինքի ռազմական ներկայության խոչընդոտ: Շատ շուտով առաջ կգան հանգամանքներ, երբ Հայաստանի տարածքում Ռուսաստանի բազայի առկայությունը խոչընդոտ չի լինի ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի համար՝ Հայաստանի տարածքում սեփական բազան տեղակայելու համար: Այսպես թե այնպես, եթե ԱՄՆ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայիս ռազմավարությունը ծավալվի նաեւ հետագայում, Հայաստանում տեղակայվելու է տվյալ բազան: Եւ ժամանակն է, որ Ռուսաստանն իր գործընկերներին ձեւական օրենքներ պարտադրելու փոխարեն, մշակեր նոր ռազմավարություններ, որոնք ենթադրում են համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ՝ Հարավային տարածաշրջաններում չափազանց հավակնոտ պետությունների սպառնալիքները եւ պահանջները զսպելու համար: Հայաստանն, անշուշտ, այն երկիրն է, որն արմատապես շահագրգռված է այդպիսի գլոբալ համագործակցությամբ, օգտագործելով իր աշխարհռազմավարական դիրքը եւ նախապատվությունները: Իգոր Մուրադյան Monday, September 17, 2012
ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի բազա Հայաստանում
Այնպիսի «իդեալներ», ինչպես մարդու իրավունքներն ու դեմոկրատիան, իրական քաղաքականության լծակներ էին ոչ այնքան երկար ժամանակ, եւ կապված էին Արեւելյան Եվրոպայի հանդեպ Արեւմտյան հանրության խնդիրների հետ, այսինքն՝ Բիլ Քլինթոնի վարչակազմի ժամանակ: Ներկայում, գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության առաջնահերթությունների դարաշրջանի հաստատումով շատ բաներ, որոնք նախկինում պատկերացվում էին որպես անվտանգության ապահովման ծրագրերի իրականացման հարցում լուրջ սահմանափակումներ, դարձել են ձեւական եւ կորցրել բովանդակային իմաստը: «Իմաստների պայքարի» ասպարեզը վերակենդանացնելու առաջատար ինտելեկտուալ կենտրոնների փորձերը հաջողություն չեն ունենում, սոցիալական ու քաղաքական գաղափարախոսություներին փոխարինելու են եկել տեխնոկրատական եւ տեղեկատվական գաղափարախոսությունները, որոնք հեռու են «իդեալների» հույսից: Հայաստանի խորհրդարանում քննարկվում է օրենք, որը հնարավոր է դարձնում մեր տարածքում ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական բազաների ստեղծումը: Կասկածի տեղիք չկա, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ընդունում է այդ պայմանը մեծ կասկածներով ու առանց էնտուզիազմի, քանի որ երկիրն արդեն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ ինտեգրումն արագացնելու մտադրության մասին: Ըստ էության, իշխանությունն ու փոքրաթիվ ընդդիմությունը կիսում են նույն բացասական սպասումները, քանի որ չեն ժխտում ՀԱՊԿ հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարությունը: Ընդհանրապես, օֆիցիոզի եւ ընդդիմության միջեւ չկա եւ երբեք էլ չի եղել սկզբունքային տարաձայնություն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: Հակասություններ եղել են միայն նեղ շահերի մասով, եւ ոչ ավելին: Առավել ակտուալ օրինակ է օֆիցիոզի եւ ընդդիմության դիրքորոշումը բանակցությունները շարունակելու կամ դադարեցնելու եւ Մինսկի խմբի ձեւաչափին մասնակցելու վերաբերյալ: Ըստ էության, ողջ հայ հասարակությունը հաջողությամբ մասնակցեց տվյալ թեմայով «հանրաքվեին» եւ լիովին հավանություն տվեց բանակցությունները շարունակելուն: Մնացյալ նրբերանգները, այդ թվում ԼՂՀ ճանաչումը մնում են «ոչ էական» տվյալ դիրքորոշման շրջանակում (գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ նման պասիվ «համերաշխություն» եւ «ներդաշնակ» տրամադրություններ կային նաեւ մինչեւ 1988 թ. փետրվարը: Ոչինչ, ճեղքեցինք): Ինչու է Ռուսաստանն այդքան շահագրգռված այդ օրենքի ընդունմամբ, որով արգելվում է ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, այդ թվում նաեւ Հայաստանում, արտասահմանյան բազաների ստեղծումը: ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն ակտիվ աշխատում են ՀԱՊԿ անդամ երկրների հետ Կենտրոնական Ասիայում եւ Հայաստանում, եւ դա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին: Առանձին երկրներում ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն առավել զգալի է, քան Ռուսաստանի, եւ այդ միտումն ուժեղանում է: Սակայն կան նաեւ այլ հանգամանքներ, որոնք ցանկացած ընդունված օրենք հանգեցնում են ձեւական քայլի: Իսկ ինչ վերաբերում է նախկին պայմաններին, այդ թվում աշխարհքաղաքական, դրանք արդեն չեն գործում: Եթե մի քանի տարի առաջ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները սահմանափակող գործոն էին Վրաստանի համար, ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, ապա ներկայում դա արդեն խոչընդոտ չէ: Նմանապես, Վրաստանի տարածքում Ռուսաստանի բազաները նույնպես սահմանափակում էին ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի գործողությունների ազատության աստիճանը, սակայն եթե նույնիսկ այդ բազաները ներկայում էլ լինեին Վրաստանում, դա արդեն չէր դիտարկվի որպես դաշինքի ռազմական ներկայության խոչընդոտ: Շատ շուտով առաջ կգան հանգամանքներ, երբ Հայաստանի տարածքում Ռուսաստանի բազայի առկայությունը խոչընդոտ չի լինի ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի համար՝ Հայաստանի տարածքում սեփական բազան տեղակայելու համար: Այսպես թե այնպես, եթե ԱՄՆ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայիս ռազմավարությունը ծավալվի նաեւ հետագայում, Հայաստանում տեղակայվելու է տվյալ բազան: Եւ ժամանակն է, որ Ռուսաստանն իր գործընկերներին ձեւական օրենքներ պարտադրելու փոխարեն, մշակեր նոր ռազմավարություններ, որոնք ենթադրում են համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ՝ Հարավային տարածաշրջաններում չափազանց հավակնոտ պետությունների սպառնալիքները եւ պահանջները զսպելու համար: Հայաստանն, անշուշտ, այն երկիրն է, որն արմատապես շահագրգռված է այդպիսի գլոբալ համագործակցությամբ, օգտագործելով իր աշխարհռազմավարական դիրքը եւ նախապատվությունները: Իգոր Մուրադյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment