News.am. 16-9-2012- Սեպտեմբերի 18-ին Թուրքիան համաժողով է կազմակերպում Բեռնում իր դեսպանատանը, որին հրավիրվել են ոչ միայն Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ, այլեւ ամերիկացի ժխտողական պատմաբան Ջասթին Մաքարթնին, գրում է «Nouvelles d`Arménie»-ին: Ըստ շվեյցարական «DRS» ռադիոյի` հանդիպմանը կմասնակցեն նաեւ Շվեյցարիա-Թուրքիա խորհրդարանական խմբի ղեկավարները: Շվեյցարիա-Թուրքիա խորհրդարանական խմբի ղեկավար Ալեք ֆոն Գրաֆենրիդը դժգոհություն է հայտել Մաքարթնիին հրավիրելու կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցելու է նաեւ խմբի համանախագահ Անդրեաս Գրոսը: «Երբ ինչ-որ մեկը հրավիրում է ձեզ, դուք չեք կարող որոշել ճաշացանկը: Այդուհանդերձ, տանտերը պետք է իմանա, որ մենք ամեն ինչ չենք ուտում», -ասել է Գրոսը` մատնանշելով ժխտողականության քարոզչությունը: «Մենք ապահովագրել ենք մեզ` ասելով, որ մենք ոչ մի սադրանք չենք ցանկանում: Մեզ եւս հավաստիացրել են դրանում»,-ասել է ֆոն Գրաֆենրիդը: Այդ դիրքորոշումը քննդատության է ենթարկվել Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ուելի Լոյենբերգերի կողմից. «Կարծում եմ, որ Շվեյցարիա-Թուրքիա խորհրդարանական խմբակցության առաջնորդները գործում են բոլորվին անպատասխանատու»: Նա մտավախություն է հայտնել, որ ֆոն Գրաֆենրիդի եւ Անդրեաս Գրոսի ներկայությունը կշահարկվի թուրքական կողմից: Հիշեցնենք, որ Շվեյցարիայում Ցեղասպանության ժխտումը պատժվում է քրեորեն: Monday, September 17, 2012
Թուրքիայի նոր հակահայկական սադրանքը Շվեյցարիայում
News.am. 16-9-2012- Սեպտեմբերի 18-ին Թուրքիան համաժողով է կազմակերպում Բեռնում իր դեսպանատանը, որին հրավիրվել են ոչ միայն Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ, այլեւ ամերիկացի ժխտողական պատմաբան Ջասթին Մաքարթնին, գրում է «Nouvelles d`Arménie»-ին: Ըստ շվեյցարական «DRS» ռադիոյի` հանդիպմանը կմասնակցեն նաեւ Շվեյցարիա-Թուրքիա խորհրդարանական խմբի ղեկավարները: Շվեյցարիա-Թուրքիա խորհրդարանական խմբի ղեկավար Ալեք ֆոն Գրաֆենրիդը դժգոհություն է հայտել Մաքարթնիին հրավիրելու կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցելու է նաեւ խմբի համանախագահ Անդրեաս Գրոսը: «Երբ ինչ-որ մեկը հրավիրում է ձեզ, դուք չեք կարող որոշել ճաշացանկը: Այդուհանդերձ, տանտերը պետք է իմանա, որ մենք ամեն ինչ չենք ուտում», -ասել է Գրոսը` մատնանշելով ժխտողականության քարոզչությունը: «Մենք ապահովագրել ենք մեզ` ասելով, որ մենք ոչ մի սադրանք չենք ցանկանում: Մեզ եւս հավաստիացրել են դրանում»,-ասել է ֆոն Գրաֆենրիդը: Այդ դիրքորոշումը քննդատության է ենթարկվել Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ուելի Լոյենբերգերի կողմից. «Կարծում եմ, որ Շվեյցարիա-Թուրքիա խորհրդարանական խմբակցության առաջնորդները գործում են բոլորվին անպատասխանատու»: Նա մտավախություն է հայտնել, որ ֆոն Գրաֆենրիդի եւ Անդրեաս Գրոսի ներկայությունը կշահարկվի թուրքական կողմից: Հիշեցնենք, որ Շվեյցարիայում Ցեղասպանության ժխտումը պատժվում է քրեորեն:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment