Panorama.am. 6-9-2012- Ադրբեջանի նախկին դատախազ Մուրադ Բաբաևը, ով աշխատել է այդ երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ժամանակ, հետաքրքիր բացահայտումներ է արել: Նա արդարացրել է Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարելով սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու, ներում շնորհելու և ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունը, որը դատապարտել են աշխարհի առաջատար երկրները և բոլոր միջազգային կառույցները: Presspost.az-ի փոխանցմամբ` Բաբաևն ասել է, որ անկախ այն բանից, թե ինչ ճանապարհով է Սաֆարովը վերադարձվել Ադրբեջան, ինքը դա դրական է գնահատում: Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ևս կարելի է լուծել փողով: «Ես մշտապես ասել եմ, այսօր ևս ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի է լուծել փողով: Հարցեր կան, որ որոնց մասին բարձրաձայնել չի լինում: Մեր ժամանակ այստեղ ՍՍՀՄ բանակն էր: Երբեմն նրանք հարձակվում էին հայկական զինված ուժերի վրա և անհրաժեշտության դեպքում կոտորում նրանց: Սակայն այդ բանակը միանգամից սկսեց պաշտպանել հայերին: Այն ժամանակ մեր քաղաքականությունը սխալ էր ստեղծվել: Ասում էին, թե ԱՊՀ չի կարելի մտնել, քանի որ մենք ինքնիշխան պետք է լինենք: Իբր ԱՊՀ կազմում չես կարող ինքնիշխան լինել»: Thursday, September 6, 2012
Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ. Անկախ այն բանից, թե ինչ ճանապարհով է Սաֆարովը վերադարձվել Ադրբեջան՝ դրական է
Panorama.am. 6-9-2012- Ադրբեջանի նախկին դատախազ Մուրադ Բաբաևը, ով աշխատել է այդ երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ժամանակ, հետաքրքիր բացահայտումներ է արել: Նա արդարացրել է Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարելով սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու, ներում շնորհելու և ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների գործողությունը, որը դատապարտել են աշխարհի առաջատար երկրները և բոլոր միջազգային կառույցները: Presspost.az-ի փոխանցմամբ` Բաբաևն ասել է, որ անկախ այն բանից, թե ինչ ճանապարհով է Սաֆարովը վերադարձվել Ադրբեջան, ինքը դա դրական է գնահատում: Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ևս կարելի է լուծել փողով: «Ես մշտապես ասել եմ, այսօր ևս ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի է լուծել փողով: Հարցեր կան, որ որոնց մասին բարձրաձայնել չի լինում: Մեր ժամանակ այստեղ ՍՍՀՄ բանակն էր: Երբեմն նրանք հարձակվում էին հայկական զինված ուժերի վրա և անհրաժեշտության դեպքում կոտորում նրանց: Սակայն այդ բանակը միանգամից սկսեց պաշտպանել հայերին: Այն ժամանակ մեր քաղաքականությունը սխալ էր ստեղծվել: Ասում էին, թե ԱՊՀ չի կարելի մտնել, քանի որ մենք ինքնիշխան պետք է լինենք: Իբր ԱՊՀ կազմում չես կարող ինքնիշխան լինել»:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment