Sunday, September 2, 2012

Սաֆարովի արդարացումը ԼՂ հակամարտության լուծման հարցում Հայաստանի օգտին կշռաքար է. Իսկանդարյան

Tert.am. 1-9-2012- Ռամիլ Սաֆարովի ներման շնորհումն էական փաստարկ է, որը, անգամ Հայաստանի իշխանություններից անկախ, ապագայում դառնալու է լուրջ կշռաքար` ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում` ի նպաստ Հայաստանի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ես բարոյական կողմը մի կողմ եմ թողնում, քանի որ այն իրականում քննարկման ենթակա է», -հայտարարեց Իսկանդարյանը: Քաղաքագետի խոսքերով` Սդրբեջանի ղեկավարությունը, կամ նրանք, ովքեր որոշել են ազատ արձակել Ռամիլ Սաֆարովին, Ադրբեջանին վնաս են հասցրել»: «Եթե մինչև երեկ այդ իրադարձությունները կարելի էր ձևակերպել որպես միջանձնային հարաբերություններ, անհատ Սաֆարովը մարդասպան էր դուրս եկել, սրիկա է, անառողջ մարդ է, հայերի հանդեպ սարսափելի զգացումներ ունի.. երեկվանից արդեն խոսքը ոչ թե անհատի, այլ պետության մասին է: Ադրբեջանի պետությունը արդարացրել է մարդասպանին: Ադրբեջանի պաշտոնական դեմքերը, իշխող կուսակցության ներկայացուցիչները, պաշտպանության, արդարադատության նախարարությունները դա որպես արդարություն են ներկայացնում: Նման պետության հետ Հայաստանը պետք է համաձայնության գա՞, զիջումների գնա՞: Այս պետությո՞ւնն է մարդկանց ինքնավարություն առաջարկում, որոնց, դատելով ամեն ինչից, ցանկանում են սպանել»,-ասել է Իսկանդարյանը:

No comments: