Saturday, September 22, 2012

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկրի առջև ծառացած հիմնական խնդիրն է». Իլհամ Ալիև

1in.am.22-9-2012- Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների չորրորդ խորհրդաժողովում, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Երկրի առջև ծառացած հիմնական խնդիրը կապված է արտաքին քաղաքականության հետ: Դա Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Ադրբեջանն օգտագործում և օգտագործելու է բոլոր հնարավորությունները այդ հարցը լուծելու համար: Պետք է ընդլայնվեն դիվանագիտական ջանքերը: Հայաստանը, բնականաբար, ցանկանում է, որ այս հարցը սառեցվի, ստատուս-քվոն պահպանվի, բանակցությունները շարունակվեն, սակայն անարդյունք ձևով: Մեզ ոգևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների այն հայտարարությունները, որ ստատուս-քվոն անընդունելի է, և որ այն պետք է փոփոխության ենթարկվի: Սակայն մենք ակնկալում էինք, որ այդ հայտարարություններին կհետևեն կոնկրետ քայլեր»:

No comments: