Monday, September 24, 2012

Իսրայելի ագրեսիան կարող է հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի. իրանցի գեներալ

Tert.am. 23-9-2012- Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակումը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի. այդ մասին հայտարարել է իրանցի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն` արաբալեզու «Ալ Ալյամ» հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում: «Իրանն առաջինը պատերազմ չի հրահրի, սակայն չենք բացառում, որ հարված կհասցնենք, եթե համոզված լինենք, որ թշնամին ագրեսիա է նախապատրաստում մեր դեմ»,- ասել է նա` ընդգծելով, որ դեռևս նման նախադրյալներ չկան: Իրանցի գեներալը հայտարարել է, թե Իսրայելը չի էլ պատկերացնում, թե ինչպիսին կարող է լինել Իրանի պատասխանը նման ագրեսիային: Նա նաև նշել է, որ ԱՄՆ բազաները Բահրեյնում, Աֆղանստանում և Կատարում, որպես ԱՄՆ տարր տարածաշրջանում, նույնպես հարձակման կենթարկվեն Իրանի կողմից:

No comments: