Thursday, September 20, 2012

«Հերոս»-մարդասպան Սաֆարովի ազդեցությունը Ադրբեջանում. հարցազրույցներ պատերազմի մասնակից հայ և ադրբեջանցի վետերանների հետ

Panorama.am, 19-9-2012- Հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը և Ադրբեջանական ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը, Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունների աջակցությամբ, իրականացնում են ««Մյուս կողմի» վերաբերյալ գիտելիքների ընդլայնում և առաջին ձեռքից ստացված տեղեկությունների միջոցով փոխադարձ վստահություն հաստատում» խորագիրը կրող նախագիծ: Նախագծի շրջանակներում իրականացվել է Ղարաբաղյան պատերազմի` յուրաքանչյուր կողմից երեքական մասնակցի հետ հարցազրույց (3 հայ վետերան, 3 ադրբեջանցի), որում վերջիններս պատմել են խաղաղ պայմաններում իրենց առօրյա կյանքից, ինչպես նաև կիսվել են պատերազմի և խաղաղության մասին իրենց պատկերացումներով: Բոլոր հարցազրույցները հրապարակվել են «Public dialogues» կայքում: Հայկական կողմից հարցազրույցին մասնակցել են ազատամարտիկներ Ժոռա Ֆարայանը, Նորայր Շահբազյանը և Հրանտ Աղաբեկյանը: Ադրբեջանական կողմից` Էտիմադ Ասադովը, Ֆիրուդին Մամեդովը և Ֆահրադդին Սաֆարովը: Ժոռա Ֆարայանը, մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե ինչպես են պատերազմի մասնակիցները վերաբերվում դրա վերսկսման վերաբերյալ խոսակցություններին և կա արդյոք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն և անհրաժեշտություն, նշել է. «Երիտասարդությունը պատերազմի մասին տեղեկություններ ստանում է ֆիլմերի միջոցով. ես նույնիսկ դրա մեջ եմ տեսնում արկածախնդրության տարր: Պատերազմը դժբախտություն է բոլորի համար, պատերազմում կոնկրետ մարդիկ են զոհվում: Պատերազմը ամենաահավոր բանն է և մարդիկ մինչև վերջին վարկյանը պետք է ամեն ինչ անեն ռազմական գործողություններից խուսափելու համար»: Ազատամարտիկ Նորայր Շահբազյանն իր հերթին նշել է, որ պատրերազմը թուլություն է, իսկ ուժող հասարակությունները պատրերազմ չեն սկսում: «Մեզ արդեն մեկ անգամ հարվածել է պատրերազմի կայծակը: Դուք գիտեք, թե ի՞նչ բան է պատերազմը: Չի կարելի դաստիարակել նոր սերունդը անտաղանդ սերիալների միջոցով: Պատերազմի մասին պետք է ասել ճշմարտությունը: Պատրերազմը թուլություն է, իսկ ուժեղները պատերազմ չեն սկսում: Մարդիկ, որոնք անցել են պատերազմի միջով պետք հասկանան, որ երկու կողմերի կարևորագույն խնդիրը կրթության և օրենքի գերակայությամբ երկրի կառուցումն է: Ինձ հետաքրքիր է, թե Սաֆարովի խնդրի հետ կապված այդ ի՞նչ արեց Ադրբեջանի նախագահը: Ինձ հետաքրքիր է, այս խնդրի վերաբերյալ ադրբեջանական հասարակության վերաբերմունքը. հերոսացնո՞ւմ է նա Սաֆարովին, թե՞ քննդատում: Դարեր առաջ նույնիսկ քնած մարդկանց վրա հարձակված զորահրամանատարները երբեք չէին արժանանում փառքի: Մի՞ թե այս ժամանակներից հետո չի եղել որևէ առաջընթաց: Ես ուզում եմ հավատալ, որ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք ասում են.«Այդ ի՞նչ ենք մենք անում, ո՞ւմ ենք մենք հերոսացնում»»,- նշել է Նորայր Շահբազյանը: Իր հերթին, Հրանտ Աղաբեկյանի կարծիքով, ցանկացած պատրերազմ բերում է միայն դժբախտություն: «Ցանկացած պատրերազմ իր հետ բերում է միայն կորսված ծնողներ և որբացած երեխաներ: Դա ոչ ոքի պետք չէ: Բայց, եթե Ադրբեջանը սկսի նոր պատրերազմ, մենք կկանգնենք մեր երիտասարդ զինվորների կողքին»,- նշել է Հրանտ Աղաբեկյանը: Այնհետև պատերազմի վերսկսման, ինչպես նաև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների մասին իրենց պատկերացումներով կիսվել են պատերազմի ադրբեջանցի մասնակիցները: Էտիմադ Ասադովը, մասնավորապես նշել է, որ հիմնահարցի` խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները սպառվել են: «Կարծում եմ, հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավությունները սպառվել են: Լինելով պատերազմի հաշմանդամ` ես, անումանայնիվ, կողմ եմ պատրեզմական գործողությունների վերսկսմանը, այն պատճառով որ խնդրի խաղաղ կարգավորումն անհնար է: Իհարկե, պատերազմը միշտ ողբերգություն է: Սակայն տարածքների վերադարձի գործում պատերազմը անխուսափելի է: Մեռնել հայրենիքի համար միշտ պատվաբեր է»,- նշել Էտիմադ Ասադովը: Նրա հետ համակարծիք է նաև Ֆիրուդին Մամեդովը: «Ոչ մի նորմալ մարդ չի կամենում պատերազմ: Մենք արդեն վերապրել ենք պատրերազմի ողբերգությունը, հարազատների և ընկերների կորուստը: Սակայն օկուպացված տարածքները անհրաժեշտ է վերադարձնել: Եթե ինձ զորակոչեն, ապա ես կգնամ պատրերազմի: Ինչ վերաբերում է խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը, ապա մենք դրան այլևս չենք հավատում: Մենք պետք է հենվենք միայն մեր ուժերի վրա»,- նշել է Ֆիրուդին Մամեդովը: Իր հերթին և Ֆահրադդին Սաֆարովի կարծիքով, ներկա իրավիճակից միակ ելքը պատերազմն է: «արածքների վերադարձը առանց ռազմական գործողությունների անհնար է: Մենք կրել ենք պատրերազմի բոլոր զրկանքները, սակայն այսօր էլ կարող ենք պայքարել: Ինչ վերաբերում է խնդրի խաղաղ կարգավորմանը, ապա ինչպես ցույց տվեցին բանակցային տարիները, բանակցությունների միջոցով խաղաղությանը Հայաստանի հետ անհնար է: Միգուցե արդարացի լուծման համար անհրաժեշտ է գտնել ինչ-որ այլ ուղիներ, մոտեցումներ, օրինակ` համաշխարհային տերությունների աջակցությունը»,- նշել է Ֆահրադդին Սաֆարովը:

No comments: