Saturday, September 22, 2012

Պուտինի ուղերձը Սարգսյանին. Աճում է Ձեր երկրի հեղինակությունը

Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալական եւ տնտեսական ոլորտներում: Աճում է Ձեր երկրի հեղինակությունը տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզներում: Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, կառուցողական բնույթը, որը լիովին հաստատվեց Մոսկվայում մեր վերջին հանդիպման ժամանակ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր պետությունների միջեւ ռազմավարական գործընկերությունը, ընդլայնել ԱՊՀ եւ ՀԱՊԿ ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների արմատական շահերին, ընթանում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման հունով: Հարգելի՛ Սերժ Ազատի, Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարեկեցություն եւ բարգավաճում»:

No comments: