Monday, October 1, 2012

Հայաստանը հիմա համար 1 շախմատային տերությունն է. Կասպարով

Tert.am. 1-10-2012- Շախմատի Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը՝ ռուսական պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը հանդիսանում է շախմատային հզորագույն տերությունը։ «Ո՞ր երկիրն է շախմատային համար մեկ տերությունը։ Եթե դատենք վերջին շախմատային օլիմպիադաների արդյունքներով, ապա դա Հայաստանն է։ Այնտեղ շախմատը դարձել է նույնը, ինչ Լատինական Ամերիկայում ֆուտբոլն է։ Նույնիսկ դպրոցական պարտադիր ծրագրում կա նշված շախմատը։ Ի դեպ, Ռուսատանը 2002 թվականից ի վեր այդպես էլ չի կարողացել հաղթանակ տոնել օլիմպիադայի ժամանակ. եռակի չեմպիոն է հռչակվել Հայաստանը, երկու անգամ հաջողության է հասել Ուկրաինայի ընտրանին», - ասել է Կասպարովը։ Հիշեցնենք, Ստամբուլում կայացած վերջին շախմատային օլիմպիադայի ժամանակ Հայաստանը նվաճեց չեմպիոնի կոչումը։

No comments: