Tuesday, October 30, 2012

Հասան Ջեմալի «1915-Հայոց ցեղասպանություն» գիրքը Թուրքիայում անմիջապես հայտնվել է ամենաշատ վաճառվող գրքերի թվում

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ, թուրքական Milliyet թերթի մեկնաբան Հասան Ջեմալի` սեպտեմբերի սկզբին հրատարակած «1915-Հայոց ցեղասպանություն» գիրքն անմիջապես հայտնվել է ամենաշատ վաճառվող գրքերի թվում: Թերթը գրում է, որ ուշագրավ է, որ գրքում խոսվում է Օսմանյան կառավարության կողմից հայերի տեղահանության վերաբերյալ կայացրած որոշման մասին, և որ այդ գրքի հեղինակը Ջեմալ փաշայի թոռն է, որի պապին հայերը վրիժառության նպատակով 1921 թվականին սպանել են Թիֆլիսում: Գրքի հրատարակման մյուս ուշագրավ կողմն այն է, որ Թուրքիայում մտավորականները սկսել են քննարկել երկրի գլխավոր հարցերը` վերջ դնելով առկա տաբուներին: Այս գիրքն անմիջապես հայտնվեց ամենաշատ վաճառվող գրքերի թվում, ինչը վկայում է, թե Թուրքիայում որքան մեծ է հետաքրքրությունը այդ թեմայի նկատմամբ: Չնայած այսօր Թուրքիայի կառավարությունը ուժեղացնում է այլակարծության նկատմամբ ճնշումները, մյուս կողմից էլ այս գիրքը կարող է ծառայել որպես տաբուների վերացումը մատնանշող ուղի:

No comments: