Wednesday, October 31, 2012

ԱՄՆ Սենատի պատգամավորը պահանջել է ձերբակալել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին

Panorama.am. 30-10-2012- ԱՄՆ Սենատի պատգամավորը պահանջել է ձերբակալել ԻԻՀ նախագահ
Մահմուդ Ահմադինեժադին: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իսրայելական «Արուց Շեվա» կայքին: Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ Սենատի հանրապետական պատգամավոր Սթիվ Իսրայելը Սենատի պատգամավորներին է ներկայացրել մի բանաձև, որը նախատեսում է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին Իսրայել պետությունը ոչնչացնելու մասին հայտարարության և Հոլոքոսթի փաստը ժխտելու համար դատական պատասխանատվության ենթարկել և ձերբակալել: ԱՄՆ Սենատի պատգամավորի ներկայացրած բանաձևի նախագծում մասնավորապես նշված է. «Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իսրայել պետությունը պետք է ոչնչանա, որ հրեաները «շինծու» ազգ են, որոնք չպետք է գոյություն ունենան: Իրանի նախագահն Իսրայելին համեմատել է խաղցքեղի հետ: Բացի այդ՝ Մ.Ահմադինեժադը նշել է, որ Հոլոքոսթը դա հրեաների հորինած լեգենդն է»:

No comments: